Սերժ Սարգսյանն Արցախում այցելել է Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 9-ին, ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արցախի հարավային և հարավ-արևելյան մի շարք զորամասեր: Պաշտպանական դիրքերից մեկում նախագահներն ունկնդրել են հրամանատարի զեկույցը, […]