20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ելք» դաշինքի առաջին 3 համարները հայտնի են

«Ելք» դաշինքի առաջին եռյակը բաշխվում է հետևյալ կերպ՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան: Այս մասին քիչ առաջ դաշինքի մաս կազմող կուսակցությունների խորհրդի անդամների քվեարկությունից հետո հայտարարեց դաշինքի անդամ Մանե Թանդիլյանը:

«Լուսավոր Հայաստանի» կողմից դաշինքի առաջին ցուցակում առաջարկվել է Արամ Սարգսյանը, «Հանրապետության» կոզմից՝ Էդմոն Մարուքյանը, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ևս՝ Էդմոն Մարուքյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեծ պատիվ է նման պայմաններում կայացնել այս որոշումը, ապա շնորհավորեց իր գործընկերներին: Արամ Սարգսյանն իր հերթին շեշտեց, որ այս ընտորթւյամբ ակնհայտ դարձավ, որ Էդմոն Մարուքյանի հաջողակ լինելն իրականություն է, ինչի մասին կատակել էր Մարուքյանն ավելի վաղ: Ինքը Մարուքյանն էլ շնորհակալություն հայտնեց ու հավելեց, որ որևէ տարբերություն չկա, թե ով է գլխավորելու ցուցակը, իսկ «Ելքը» նոր սերնդի ուժ է, և այն ունի առաջնորդներ՝ 3 քաղաքական ուժերի առաջնորդները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ