Պայթյուն Լեռնանիստ գյուղում. երկու կին է մահացել ու կան վիրավորներ.մանրամասներ

« Երեք վիրավոր և երկու զոհ կա ու բոլորն էլ մեր համագյուղացիներն են: Ողբերգական իրավիճակ է, խոսել չեմ կարող: Ամբողջ գյուղով ցնցված ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը:
Գյուղապետի խոսքով երկու զոհերը կանայք են, վիրավորների մեջ երիտասարդ աղջիկ կա:
Նշենք, որ փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների կա երկու զոհ և երկու տուժած:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: