09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայկական ԶՈՒ-ն շարունակում է ամբողջովին վերահսկել իրավիճակը սահմանին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում ասաց, որ շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները իրավիճակն ապակայունացնելու փորձ են: Նման պարագայում, նախարարի խոսքով, մեր նպատակն է թույլ չտալ, որ նման սադրանքները հասնեն իրենց նպատակին։

«Հայկական զինված ուժերը շարունակում են ամբողջովին վերահսկել իրավիճակը սահմանին։ Ադրբեջանական կողմի գործողությունները իրավիճակն ապակայունացնելու և լարվածություն ստեղծելու փորձ են։ Մեր նպատակն է թույլ չտալ, որ նրանք հասնեն իրենց նպատակին»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի` Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրելուն՝ նախարարը նշեց, որ այդ քայլը ևս մեկ վկայություն է այն հանգամանքի, որ հարևան երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը շարունակում է մնալ պետական քաղաքականություն:

Նրա խոսքով` Միրզոևի դիմումը ուսումնասիրվել է և որևէ հիմք չկա այն մերժելու համար։

«Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կարվի հնարավոր ամեն ինչ այդ մարդու օրինական իրավունքները պաշտպանելու և նրան մշտական ապաստան գտնելու համար»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ