07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

«Մենք պարտավոր ենք մեր միասնական «ոչ»-ն ասելու այսօրվա բարբարոսներին»

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամների հետ Ղրղզստանում այցելել է Բռնաճնշումների զոհերի հիշատակի պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Պատգամավորները կարևորել են անցյալի հանցագործությունների դատապարտումը, որպեսզի նորերը կանխվեն: ԱԺ փոխնախագահը նշել է. «Այսօր` դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի հռչակագրի օրը, մենք գլուխ […]

Հրդեհ Վանաձորում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 06.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարի մոտակա տնակում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ. Մ.-ին պատկանող տնակում (108 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.49-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Թուրքիայի պատասխանը Գերմանիային. օդանավակայանում 2 ժամ սպասեցրել է գերմանացի դիվանագետներին

Թուրքիայի Աթաթուրքի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները 2 ժամ սպասեցրել են երկիր մուտք գործող 4 գերամանցի դիվանագետի, որից հետո միայն թույլատրել դուրս գալ օդանավակայանի տարածքից: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այդպիսով Թուրքիան պատասխանել է մեջլիսի փոխնախագահի Այշե Նուր Բահչեքափըին Գերմանիայի օդանավակայանում ոստիկանների կողմից սպասեցնելու միջադեպին: Թուրքական աղբյուրի պնդմամբ միջադեպի պատճառ էր հանդիսացել այն, որ Բահչեքափըի մոտ բացակայում […]

«Մտածում են՝ ինչ ուզեն, կանեն»

«Մեզ մոտ ժողովրդավարությունը անարխիա է դարձել: Քաղաքական  գործիչները մտածում են՝ ինչ ուզեն, կանեն, և կարող են ձեռքերին ու ոտքերին ազատություն տալ, երբ կկամենան։  Լրագրողներն էլ մտածում են՝  ինչ հարց ուեն, կարող են տալ՝ ու նույնիսկ այնպիսի հարեր, որոնք ձևակերպելն անգամ նորմալ ու կոռեկտ չէ», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով […]

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 9:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում առկա է մերկասառույց, որտեղ կատարվում են աղով և ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Միջպետական և հանրապետական նշանակության […]

Հակառակորդն այս գիշեր կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր

Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է ավելի քան 40 անգամ, հայկական  դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, շփման գծի արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային /2 արկ/ և […]

Պարտքը խեղդում է. Հայկական ժամանակ

«Իրական վտանգ կա, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի պետական պարտքը կգերազանցի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը և ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի, կառավարությունը այլևս իրավունք չի ունենա պարտքեր ներգրավելու։ Խնդիրն այն Է, որ այս տարվա ավարտին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի մոտ 10.1 միլիարդ դոլար։ 2017 թվականի վերջին կառավարության լավատեսական կանխատեսումներով պետական պարտքը (առանց ԿԲ-ի պարտքի) […]

Արտառոց քրեական գործ` կապված հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներից մեկի հետ. Ժողովուրդ

2016 թվականի հուլիսի 7-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարան Է մտել արտառոց մի քրեական գործ։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ մի քաղաքացի՝ Թերեզա Սարգսյան անունով, հանդիպել է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի մոր հետ, նրան առաջարկել օգնել՝ որդուն ազատ արձակելու հարցում։ Եվ որպեսզի ամեն ինչ համոզիչ լինի, Թերեզան ասել Է, թե կարող Է օգնել, որպեսզի Էդուարդ […]

Ռուզաննա Խաչատրյանն ակտիվորեն ներգրավված է. Ժամանակ

«շԴեկտեմբերի 23-ին կայանալիք նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անպայման ներկա է գտնվելու, եւ հանդես է գալու ելույթով: Դեռեւս չի որոշակիացել, թե ով է գլխավորելու կուսակցությունը՝ Սեյրան Օհանյա՞նը, թե՞ Վիկտոր Դալլաքյանը:  Միեւնույն ժամանակ, Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն ակտիվորեն ներգրավված է կուսակցական աշխատանքներում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ