25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ակնհայտ սուտ է. Փաշինյանը՝ ՀԱԿ-ի մեղադրանքներից

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր դաշիքնի համամասնական ցուցակի առաջին 3 համարների ընտրության ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսի հետ երբեք բանակցություն չի տարվել միասնական դաշինք ստեղծելու:

«Պաշտոնապես «Ելք» դաշինքի անունից ուզում եմ ասել, որ մեր դաշինքի ուժերից որևէ մեկը, որևէ ներկայացուցիչ երբեք ՀԱԿ-ի հետ նման հարց չի քննարկել, ոչ միայն բանակցություն, այլև զրույց չի եղել»,-ասաց նա: Նշենք, որ ՀԱԿ-ը հայտարարել էր, թե «Ելքի» պատճառով է, որ տապալվում է միասնական ընդդիմադիր դաշինք ստեղծելու գաղափարը:

Ն. Փաշինյանն ընդգծեց, որ իր համար անհասկանալի է ՀԱԿ-ի գործընկերների՝ պարբերաբար նման հայտարարություններ անելը: «Ցավոք սրտի, այդ ակնհայտ սուտ տեղեկատվությունն անընդհատ շրջանառվում է: Մեր քաղաքական ուժերից որևէ մեկը, որևէ  ներկայացուցիչ ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու կամ այլ բանակցություն չի վարել»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է մյուս դաշինքներին՝ «Ծառուկյան» կամ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», ապա ՀԱԿ պատգամավորն ընդգծեց, որ այս ուժերը նախ  պիտի ապացուցեն, որ ընդդիմադիր են,: Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել է, որ երկրում քաղբանտարկյալներ կան, նա արձագանքեց. «Վաղը Հովիկ Աբրահամյանն էլ կարող է ասել այդպես, հետո ի՞նչ»: Նա ընդգծեց, որ Վարդան Օսկանյանն էլ ԱԳ նախարար է եղել, սակայն նրանից ևս շատ բան է կախված եղել: «Նա Ռոբերտ Քոչարյանի Ռիբենտրոպն է»:

Խոսելով Գագիկ Ծառուկյանից՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Գագիկ Ծառուկյանը ձեզ հայտնի պայմաններում ամենապատասխանատու պահին, երբ իրենք մեղադրում էին մեզ, որ իշխանափոխություն են անում, ու մենք չենք աջակացում, երբ պիտի դա տեղի ուենար ու մենք էլ պատրաստվում էինք աջակցել, իրենք ուղղակի թողեցին ու հեռացան քաղաքական դաշտից: Պիտի երաշխիքներ ունենանք, որ նման իրավիճակում փախչողներ չեն լինի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ