«Սուրբ է սերն՝ իջած սրտին»
Այսօր սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է. Այս առիթով Ավետ Բարսեղյանն ու կինը՝ Անի Քաթաբյանը, ռոմանտիկ լուսանկարներ են հրապարակել Instagram-ի էջերում։ 36-ամյա երգահանը պարզապես չէր կարող սիրառատ տողեր չնվիրել սիրելի կնոջը։ «Որ սրբին էլ հավատանք, Սուրբ Սարգիս, թե Վալենտին, Կարեւորը՝ հասկանանք Սուրբ է սերն իջած սրտին…»,- գրել է Ավետը։




































