21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էջմիածին-Արմավիր ճանապարհին «ԶԻԼ»-ը շրջվել է, կան տուժածներ

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 13-ին, ժամը 22:10-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 6-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի 15 UO 036 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 55-ամյա Ռադիկ Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Փրկարարները «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ուղեւոր՝ 52-ամյա Ռուբիկ Մ.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Էջմիածին քաղաքի ԲԿ: Ռ. Հ.-ը տեղափոխվել է Երեւան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են միայն կարողացել վիրավորներին դուրս բերել կողաշրջված մեքենայի միջից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ