06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ես այդքան էլ հպարտ չեմ այն փաստով, որ Իսրայելը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանութունը․ Կնեսետի խոսնակ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը: Ողջունելով հայկական պատվիրակությանը` Յուլի Էդելշտեյնը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունը եւ հայտնել իր պատրաստակամությունը` այսուհետ եւս ջանքեր ներդնելու տարբեր ոլորտներում համագործակցության համար` մասնավորապես ընդգծելով մշակույթի, տուրիզմի, տնտեսության եւ հատկապես […]

«Ռեալը» պարտվեց (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» Մադրիդում ընդունեց Վիգոյի «Սելտային» եւ պարտվեց 1:2 հաշվով: Հիշեցնենք՝ պատասխան հանդիպումը տեղի կունենա  հունվարի 25-ին է: Իսպանիայի Գավաթ, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում «Ռեալ» – «Սելտա»՝ 1:2 Մարսելո, 69 – Յագո Ասպաս, 64, Խոնի, 70

Շրջայց մսի իրացման կետերով

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնը կազմակերպել էր հանդիպում Գյումրիի մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցող Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը խոսել է ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին՝ նշելով, որ դրանց կարգավորումը ոչ միայն օրենսդրության պահանջ է, այլև բխում է հենց իրենց՝ տնտեսավարողների, […]

Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին

Հունվարի 16-ին համատեղության կարգով Պորտուգալիայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը՝ Վատիկան) իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում դեսպան Մինասյանը Պորտուգալիայի նախագահին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև առկա ջերմ պատմական կապերին, ինչպես նաև հարուստ մշակութային […]

«Հյուսիս-Հարավ» մայրուղու աշխատանքները կրճատվել են եղանակային պայմանների պատճառով /տեսանյութ/

«Հյուսիս-Հարավ» մայրուղու աշխատանքները նվազել են եղանակային պայմանների պատճառով։ Այս պահի դրությամբ այնտեղ իրականացվում են միայն հողային աշխատանքներ: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը. «Այս պահին կատարվում են միայն հողային աշխատանքներ, բարենպաստ պայմանների ժամանակ կսկսվեն բետոնային աշխատանքներ»: Մանրամասները՝ տեսանյութում:

Միֆ է, թե օրինական դաշտը վատն է. հայրենադարձ գործարարները փաստում են

Լիբանանից Հայաստան գալու և մշտապես բնակվելու համար Արմինե Փանոսեան-Ղազարեանին միայն ցանկություն էր պետք : Որոշումը նա կայացրեց 1,5 տարի առաջ ՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia) միջոցով տեղափոխվեց Հայաստան: Այսօր՝ հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Արմինեն նշեց, որ արդեն երկու ամիս է՝ նրան է միացել նաև ամուսինը՝ Հայկ Նազարյանը: Ամուսիններով Հայաստանում  հիմնել են «A+ […]

Խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք է բացահայտվել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է քրեական գործով դատավորին կաշառք տալու պատրվակով` խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016 թվականի գարնանը ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության նախկին աշխատակից Գ.Ա.-ն ՀՀ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության ուղեկցող գումարտակի աշխատակից Գ.Մ.-ից առաջարկ է ստացել  միջամտել գործի […]

Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունվարի  9-13-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 647 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթ կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց և 1 շենքի բակ: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը […]

Լուկաշենկոն ի՞նչ է ուզում ապացուցել Մեհրիբան խանումի ամուսնուն

«Անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ձերբակալվեց ՌԴ-ի,Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի, լրագրող և բլոգեր Ալեքսանդր Լապշինը…Լապշինը ձերբակալվեց “Եվրոպայի վերջին բռնապետի” կողմից հարավկովկասյան իր “կոլեգայի”՝Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի պատվերով…Լապշինի մեղքը նրանում էր,որ նա մի երկու անգամ առանց Բաքվի “թույլտվության” այցելել էր Արցախ… Վերջին անգամ Բաքու այցելելուց Իլհամը Լուկաշենկոյին պարգևատրեց “Հեյդար Ալիև” շքանշանով…Հուզված Բատկան էլ անկեղծացավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ