19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Դեպի Եվրոպա նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու հնարավորություններ

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Blue Panorama ավիաընկերության հիմնադիր Ֆրանկո Պեչիի գլխավորությամբ Հայաստան ժամանած աշխատանքային խմբին: Հանդիպման ընթացքում ՔԱԳՎ պետը գործընկերների հետ խոսել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող մի շարք հարցերի մասին, ներկայացրել՝ ոլորտում արձանագրված ցուցանիշները,  առանձնահատկությունները, ինչպես նաև նշել է, որ 2016թ. դեկտեմբերի […]

Ավտովթար Ձորաղբյուր գյուղի մոտակայքում. կա տուժած

Հունվարի 25-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Ճանապարհին՝ «Ծիրանենի» ռեստորանային համալիրի մոտակայքում, նկատել են, որ «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդը թեքվել և փակել է ավտոճանապարհի […]

Երկրաշարժերը հունվարի 19-ից մինչև 25-ը

Ս.թ. հունվարի 19-ից մինչև 25-ը ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Հունվարի 20-ին 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.1) երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Ախալցխա քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևելք: Նույն օրը Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Չալդրան քաղաքից 26 կմ […]

Հովիկ Աբրահամյանի եղբորորդին ազատվել է պաշտոնից

Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն այսօր ոստիկանություն զեկուցագիր է ներկայացրել ծառայությունից ազատվելու մասին: Արսեն Աբրահամյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորեղբոր որդին է: Նա մի քանի ամիս առաջ էր ազատվել Արարատի ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել Արմավիրի ոստիկանապետ:

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստի հետ

Երեւանի «Ալաշկերտի» կազմը համալրել է եզրային պաշտպան Տեդ Նտիրուբուզան: Այս մասին  հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: 21-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի հետ կնքել է 6 ամսվա պայմանագիր: Նտիրուբուզան Մոսկվայի «Սպարտակի» սան է: Նրա նախորդ ակումբը եղել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Արեւմուտք» գոտում հանդես եկող Մոսկվայի «Սոլյարիսը», որի կազմում նա հանդես էր գալիս վարձավճարով: Տեդ Նտիրուբուզան ծնվել […]

Անչափահաս աղջկան բռնաբարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Արարատի մարզի անչափահաս բնակչուհուն բռնաբարելու դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: 2017թ. հունվարի 21-ին Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ հունվարի 17-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Արագածոտնի մարզի մի բնակիչ բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել իր անչափահաս […]

«Շատ ինտենսիվ, կպած անում ենք»

«15 օրվա ընթացքում կազմակերպել Ռուսաստանում եւ այլ երկրներում գյուղտեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում եւ քննարկել տեխնիկայի մատակարարման պայմանները»,-այսօր՝ հունվարի 26-ին Կառավարության նիստի մեկնարկից առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին նման հանձնարարական տվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնել Հայաստանում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը»,- ընդգծեց վարչապետը: Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարարին հարցրեց, […]

Կլինիկական ուղեցույցները և գործելակարգերը մշակվում են

Հայաստանի առողջապահության համակարգում առկա խնդիրների լուծման,   առաջնահերթ նպատակները և ծրագրերը հստակեցնելու, ինչպես նաև առանձին ոլորտների գործունեության բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով 2016թ. հոկտեմբերին ՀՀ առողջապահության  նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովներից մեկը մշակում է կլինիկական ուղեցույցները և պացիենտի վարման գործելակարգերը։ Մեր երկրում կլինիկական մի շարք մասնագիտությունների գծով, իհարկե, առկա են  բժշկական ուղեցույցներ և գործելակարգեր։ Սակայն, փորձագետներն այն […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գյումրի քաղաքը սնուցող «Կենտրոն» ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 26-ին ժամը 13.30-ից դադարեցվել է Գյումրի քաղաքի`  Նորավան և Երկաթգծի թաղամասերի ջրամատակարարումը: Նախատեսվում է նշված տարածքների ջրամատակարարումը վերականգնել հունվարի 27-ին ժամը 13.30-ին: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված