06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Նոր Սահմանադրությունն ի՞նչ կտա Արցախին

Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 20-ին: ԼՂՀ ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը Henaran.am-ի հետ զորույցում անդրադառնալով  առաջիկայում կայանալիք հանրաքվեին՝ նշեց. «Ոչ միայն իմ, այլև «Ազատ Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների կարծիքով, եթե ժողովուրդն «Այո» ասաց սահմանադրության ժամանակ, ապա դա արտահայտելու է Արխախի ժողովրդի արմատական շահերը»: Արթուր […]

«Պարոն Բագրատյանի հետ քննարկումներ կան, և առաջիկայում պարզ կլինի վերջնական արդյունքը»

Henaran.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն անդրադառնում է ներկայումս իրենց կուսակցության և այլ ուժերի ու անհատների հետ տարվող բանակցությունների ընթացքին, մամուլում շրջանառվող անուններին: –Տիկի՛ն Խաչատրյան, ո՞ր քաղաքական ուժերի հետ է ներկայումս համագործակցում «Ազատ դեմոկարտները»: -Մենք մի քանի անգամ ասել ենք, որ քննարկումներ ենք անցկացնում այն քաղաքական ուժերի և անհատների հետ, ովքեր գործում […]

Կստուգվի ԱԺ պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Որպես Ազգային ժողովիպատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստողավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգըհաստատելու մասին»: Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաև հայերենին տիրապետելուպահանջ: […]

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնյան և նյույորքյան բորսաներում սակարկությունների արդյունքր ցույց է տալիս՝ նավթի համաշխարհային գներն աճում են: Թեթև տեսակի նավթի WTI տեսակի փետրվարի ֆյուչերսներն աճել են 0.39 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 51.47 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մարտի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.44 տոկոսով և հասել 54.36 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Առաջին դատական նիստը տեղի ունեցավ

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ  Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ 2016թ.-ի հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի ՏԻՄ ընտրությունների ժամանակ վանաձորցի Մարիամ Ավագյանը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական գործունեությանը՝ վերջինիս ձեռքից խլելով «Սամսունգ» տեսակի «SM-J700H/DS» մոդելի բջջային հեռախոսը, դիտավորությամբ հարվածել է գետնին և վնասել այն: Բանն այն է, որ […]

Լավ լուր․ եղանակը փոխվում է

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Դրական տեղաշարժ նկատվում է: Այսօր 16:00-ին երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանի Արարատյան դաշտում և Երևանում բարձրացել է 4-5 աստիճանով: Եթե երեկ այս ժամին -8…-9 աստիճան էր, ապա այսօր -4…-5 աստիճան է: Իջևանում, Դիլիջանում, Օձունում, Վանաձորում, Արթիկում, Աշոցքում, Շորժայում, Հրազդանում, Ապարանում, Թալինում, […]

Արմավիրում տան զուգարանում գտել են 56-ամյա բնակչի դին

Արմավիր մարզի ոստիկանության բաժին հունվարի 18-ին, ժամը 17-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայրենյաց փողոցի շենքերի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 56-ամյա տանտիրոջ՝ Ս. Գ.-ի դին: Դին հայտնաբերվել է զուգարանում՝ բերանքսիվայր վիճակում: Դեպքի առթիվ Արմավիրի Քննչական բաժնում ընթանում է հետաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ըստ առկա տեղեկատվության, նա մահացել է շուրջ 2 շաբաթ առաջ:

Խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Իսրայելի Կնեսետում

Իսրայելի Պետության Կնեսետի հրավերով հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցը Կնեսետ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Կնեսետում խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին երկու տարիներին բարեկամության խմբերի նախաձեռնությունները, տիկին Պլոսկովի ղեկավարած […]

Սոցցանցերի օգտատերերը պետք է զգուշանան ադրբեջանցի հակերներից

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում   գրում է. «Էսօր֊վաղը պետք ա զգուշավոր լինել․ ադրբեջանական հաքերների ամենաակտիվ օրերից մեկն ա։ «Սեւ հունվարն» են նշում, հունվարի 20-ը։ Էս տարի մենակ կայքերը չեն, որ հարձակման են ենթարկվում։ Սոցցանցերի օգտվողներն էլ են։ Նենց որ ամեն մի հղումի մի կտացրեք, եթե ձեր գաղտնաբառը ուրիշ ինչ֊որ մի տեղ կրկնվում ա, […]

10 տարի առաջ այս օրը Ստամբուլում սպանվեց Հրանտ Դինքը

Տասը տարի առաջ այս օրը դավադրաբար սպանվեց մեծանուն պոլսահայ լրագրող, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Դինքը ծնվել է 1954 թվականին Մալաթիայում, 1961 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել էր Ստամբուլ:  Մեծացել է  Գեդիքփաշայի հայկական որբանոցում, որի ճամբարի՝ «Քամփ Արմենի» ղեկավարումը տարիներ անց ստանձնելու էր կնոջ Ռաքել Դինքի հետ միասին: Լրագրողի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ