09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ են աշակերտներն ինքնասպանության փորձ արել

Երևանի դպրոցների մեկի բակում երկու աշակերտ փորձել է ինքնասպանություն գործել: Նրանք ածելիով վնասել են իրենց նախաբազուկները:

Աշակերտները սովորում են ավագ դասարաններում. նախնական տվյալներով՝ ինքնասպանության փորձ անելու պատճառը դպրոցի գրքերի համար նախատեսված գումարն է, որն աշակերտները չեն վճարել:  

Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը հաստատեց՝ աշակերտները սովորում են Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցում, որի տնօրենը հրավիրվել է Կրթության և գիտության նախարարություն:

«Տնօրենը հիմա նախարորությունում բացատրություն է ներկայացնում: Առաջիկա մի քանի րոպեների ընթացքում մենք կտրամադրենք պաշտոնական հաղորդագրություն», – շեշտեց Արթուր Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ