25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստան գնանք՝ Գևորգիս ո՞ւր թողնենք. զոհվածի հայրը դիմել է Վիգեն Սարգսյանին

Ապրիլին Թալիշում զոհված Գևորգ Վարդանյանի հայրը՝ Գագիկ Վարդանյանը  հունվարին նամակով դիմել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Երեք ամսից ավելի է որդեկորույս և հուսահատ հայրը սպասում է արձագանքի:

«Նամակում նշել եմ, որ որդուս պետք է  պարգևատրեին ոչ թե «Արիություն», այլ «Մարտական խաչ» մեդալով, որովհետև ձեռքիս կա թուղթ, որով ապացուցվում է , որ որդիս իր ուժերի ներածին չափից էլ ավելին է արել հայրենիքի համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Գագիկ Վարդանյանը:

Գագիկ Վարդանյանը նշեց, որ որդին 6 տարեկանից ապրել է Ռուսաստանում և մինչ զորակոչվելը միայն երկու անգամ է այցելել հայրենիք. « Հայերեն տառերը չիմացող տղաս կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին: Հիմա ես մենակ եմ ու վատառողջ: Դիմել եմ նախարարին, որ  աշխատանքի հարցով օգնեն: Գևորգը իմ մինուճարն էր ու մեր կյանքը լրիվ փոխվեց: Ինձ էս աշխարհում միայն իմ տղեն էր պետք ու ոչ թե ամսական 30 հազար թոշակը»:

Գագիկ Վարդանյանի խոսքով՝ Գյումրիում աշխատանք չի կարողացել գտնել ու այժմ վարձով բնակվում են Երևանում:

«Էլ չէի կարող Ռուսաստան վերադառնալ: Գնանք՝ Գևորգիս ո՞ւր թողնենք, տղաս ստեղա ու ինքը շատ լուրջ բաներ է արել այս հայրենիքի համար»,-ասաց սգավոր ծնողը:

Հայրը հիշեց՝ Ապրիլի 3-ին  Գևորգը զանգահարել է հարազատներին, տեղեկացրել է, որ զոհվածներից մեկն իր ընկերն է ու հորդորել է անպայման գնալ հուղարկավորությանը:

Մարտերից հետո՝ Գևորգ Վարդանյանին  գտել են չեզոք գոտում՝ երկու սպաների հետ նահատակված:

53b0b96c4452ac0278fcaf7e4f7f61d4

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ