03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ձերբակալվել է

Դավիթաշենում 2 օր առաջ մոտ 3 տասնյակ բարդիներ հատած քաղաքացին ձերբակալվել է: Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երեւան քաղաքի Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմացի ծառերը հատող անձը հանդիսանում է Ա.Ս.-ն, որը 2017 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին բերման է ենթարկվել ոստիկանություն եւ  խոստովանական բացատրություն է տվել, որ 2017 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն պատկանող բենզասղոցով կտրել է թվով 23 «Բարդի» տեսակի ծառեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված տարածքում ապօրինի հատվել է թվով 29 «Բարդի» եւ «Թեղի» տեսակի ծառեր:

Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 2.860.000 ՀՀ դրամ:

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի ցուցումով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված  հանրորեն վտանգավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն  ծագած կասկածանքի հիման վրա Ա.Ս.-ն  ձերբակալվել է»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ