03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Շարմազանովն ասում է, թե «Ելքից» ում նկատի ուներ Գալուստ Սահակյանը

Մեր գործընկերներն իրենց կարողությունները կօգտագործեն այլ ոլորտներում: Ընդամենը մի քանի օր անց դուք կիմանաք նաև պատգամավորների, ովքեր կզբաղեցնեն պատասխանատու պաշտոններ գործադիրում: Այնպես չէ, որ միայն օրենսդիրն է կարևոր: Բոլոր ոլորտներն էլ կարևոր են: Մենք մի թիմ ենք, մեր նպատակն է ծառայել մեր գլխավոր սիրուն՝ ՀՀ-ին»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով դիտարկմանը, թե նորաստեղծ խորհրդարանում ՀՀԿ-ի մի քանի առանցքային դեմքեր չեն լինելու:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնին, ապա նա նշել է. «Այս պահին որևէ մեկի թեկնածությունը չի քննարկվում: Բայց ՀՀԿ-ն ունի հարուստ կադրային ռեզերվ և այդ ռեզերվից առնվազն մի քանի հոգի կան, որոնք կարող են վստահության դեպքում իրականացնել այդ գործառույթները»:

Նա ափսոսում է թե իրենց, թե ընդդիմադիր խմբակցություններից բոլոր այն պատգամավորների համար, որոնք չեն լինի հաջորդ ԱԺ-ում.

«Ոնց որ դպրոցն ավարտում ես, լինում է, չէ, կողքի դասարանում կռիվ ես անում, իրար չեք սիրել, բայց երբ ավարտվում ես, մի ձեւ մեջդ վակուում է առաջացնում»:

Էդուարդ Շարմազանովը նաև ասել է, թե ում նկատի ուներ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, երբ ասում էր, թե «Ելք» դաշինքում 2 նախկին ՀՀԿ-ականներ կան.

«Բայց ինչ ամոթ բան է՝ Սասուն Միքայելյանը և մեր սիրելի Արտակ Զեյնալյանը»:

Արդյոք ԱԺ փոխնախագահ կմնա Էդուարդ Շարմազանովը, կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ