Չիլիում բացվել է հրապարակ, որը կրում է ‘Հայաստան’ անունը

Հունվարի 29-ին, Չիլիի տարածքում գտնվող, ամերիկյան մայրցամաքի ամենահարավային կետը համարվող Պուերտո Վիլյամս բնակավայրում, որի բնակչությունն ընդամենը 2500 մարդ է կազմում, մեծ հանդիսավորությամբ բացվել է ‘Հայաստան’ անվանումը կրող հրապարակ և տեղադրվել է Հայաստանից բերված խաչքար: Պուերտո Վիլյամսին հայկական խաչքար նվիրելու գաղափարը պատկանում է հանրաճանաչ արգենտինահայ գործարար,’Կորպորասիոն Ամերիկա’ ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին: Միջոցառմանը մասնակցեցին այդ նպատակով Պուերտո […]