07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն  այսօր  ընդունել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ  պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է խաղաղապահության, ռազմական կրթության եւ պաշտպանական բարեփոխումների ուղղություններով: Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում: […]

Ոչինչից մեծ աղմուկ են սարքում. Տիգրան Մուկուչյան

Փետրվարի 12-ին   Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 37 համայնքներում կայացան համայնքի ղեկավարի, 3-ում ավագանու ընտրություններ: Արդյունքում վերընտրվել են 35 համայնքների ղեկավարներ, որնցից 28-ը ՀՀԿ-ական են, 2-ը` ԲՀԿ-ական, իսկ 5-ը` անկուսակցական: Գործող համայնքապետերը չեն ընտրվել ընդամենը երկու համայնքում, համայնքներից մեկում ընտրվել է ՀՀԿ-ական թեկնածուն, մյուսում` անկուսակցական: Եվս երկու համայնքում տեղի […]

Դատարանում հանդիպել են Անժելան եւ նրա “տղամարդը”

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ ռեժիմով փետրվարի 13-ին շարունակվեց  դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”՝ Կարեն Արայանի դատավարությունը: Դատարանը այսօր լսել է Անժելային, եւ նա պնդել է մեղադրանքը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը: Դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով` դատավոր Մխիթար Պապոյանը հաջորդ նիստը նշանակեց մարտի 5-ին ժամը 14-ին: Փաստաբանը […]

Կամուսնանա եղնիկն ու ոչխարը.”վալենտինկաներ”` սիրահար կենդանիներին/ վիդեո/

Կազանի կենդանա-բուսաբանական այգում կընտրվի լավագույն սիրահար զույգը: Ակցիան կազմակերպվում է սբ. Վալենտինի տոնի կապակցությամբ: Հաղթողները կընտրվեն այգու հաճախորդների քվեարկության արդյունքում: Կազմակերպիչները կենդանիների վանդակներում հատուկ արկղեր են դրել “վալենտինկաների” համար, ինչպես նաեւ ցուցատախտակներ, որոնց վրա կենդանիների սիրային  հարաբերությունների պատմությունն է: Ծանոթանալով կենդանիների պատմությունների հետ` այցելուները կարող են ընտրել իրենց դուր եկած զույգը, իսկ նրանց օգտին քվեարկելու […]

ԿԳՆ-ն ամրացնում է դիրքերը Facebook-ում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարականով “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում բացվել է “Կ.Գ.Ն.Ընդունարան” էջը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին իրենց հուզող հարցերն ուղղել նախարարության պատասխանատուներին : Պատասխանները նույպես կզետղվեն  “Կ.Գ.Ն. Ընդունարան”  էջում: Ֆեյսբուքյան էջը նպատակ ունի բարձրացնել ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատանքի թափանցիկությունը եւ դառնալ  քաղաքացի-նախարարություն կապի յուրօրինակ հարթակ: Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ԿԳՆ լրատվական […]

ՀՅԴ խմբակցության տնտեսական առաջարկը ՀՀ կառավարությանը

Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության գրասենյակը հաղորդագրություն է տարածել`  “Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի հիմնախնդիրները” թեմայով, որում մասնավորապես ասված է .  ‘Հայաստանը բավականաչափ հարուստ է ոչ մետաղական հանքային պաշարներով, խորհրդային տարիներին Հայաստանում ոչ մետաղական հանքանյութերի վերամշակումը գտնվում էր զարգացման բավականին բարձր մակարդակի վրա,իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո ոլորտի ձեռնարկությունները կորցրեցին իրենց նախկին շուկաները: Վերջիններիս մասնավորեցումը […]

Գարեջրի շշերից պատրաստված մահճակալը վաճառեց 2000 դոլարով

Նոր  Զելանդիայի բնակիչներից մեկը աճուրդում վաճառել է գարեջրի շշերից  պատրաստված մահճակալ: Աճուրդը կայացել է հայտնի “TradeMe” օնլայն-աճուրդում: Մահճակալը վաճառվել է գրեթե 2 հազար ԱՄՆ դոլարով: Մահճակալի հեղինակի մոտ նման գաղափար է առաջացել այն ժամանակ, երբ ընկերոջ հետ գարեջուր խմելուց հետո բազմաթիվ դատարկ շշեր են մնացել: Սթիվ Սենդվոսը, որը հյուսն է աշխատում, մեկ տարի շարունակ հավաքել […]

Տուգանք` աղբի վարձը չվճարելու համար

Այսօր քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ մայրաքաղաքի փողոցներում, բնակելի շենքերի մուտքերում եւ բակերում իրականացվող ապօրինի առեւտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված անցյալ շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ կազմվել է 55 վարչական արձանագրություն: Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանման պատասխանատուին նկատողություն է արվել` վերը նշված աշխատանքները վատ կազմակերպելու համար: […]

ԱԺ-ի շենքի դիմաց մեքենա է այրվել

ԱԻՆ լրատվական կենտրոնի տեղեկացմամբ այսօր ժամը 14.15-ին փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 19 հասցեում` Ազգային ժողովի շենքի մոտ, ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.24-ին, մարվել` 14.31-ին: Այրվել է Հ. Սահակյանին պատկանող “Օպել վեկտրա” մակնիշի […]

Տարոն Մարգարյանը զգուշացնում է տրանսպորտային ընկերություններին

Այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադառնալով տեղումների օրերին տրասպորտային երթուղիների աշխատանքին`նշել է, որ թեեւ ճանպարհներն երթեւեկելի են եղել, սակայն երթուղիները սպասարկող որոշ ընկերություններ ավելորդ զգուշություն են ցուցաբերել եւ դուրս չեն եկել երթուղի: ‘Կազմակերպությունները պարտավոր են պատշաճ ձեւով ապահովել ուղեւորափոխադրում: Իսկ պարտավորությունները չկատարող ընկերությունները` կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ կզրկվեն գործունեության արտոնագրից’,-նշել է Տարոն Մարգարյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ