05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վահան Բաբայանը պատրաստ է նախկին կուսակիցների հետ աշխատել հանդուրժողականության մթնոլորտում

Ես  պատրաստ եմ բոլոր լրատվամիջոցներին տալ իմ կենսագրությունը, թե երբ  եւ որ կուսակցության անդամ եմ ե: Մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ  համամասնական ցուցակում 19-րդ տեղը զբաղեցնող երիտասարդ ԲՀԿ-ական Վահան Բաբայանը` մեկնաբանելով իր քաղաքական անցած ուղում կուսակցությունից կուսակցություն անցնելու վերաբերյալ հարցը:

‘’Դա երկրորդական խնդիր է մեր համար, թե որ կուսակցություններում եմ եղել, այդ հարցն արդեն քննարկվել է մեր կուսակցությունում: Ինչեւէ, ես կարծում եմ, որ այսօր հասարակության պահանջները քաղաքական գործչից այլ են’:

Անդրադառնալով այն հարցին` ինչպես կկարողանա աշխատել երիտասարդ ԲՀԿ-ականը Ազգային Ժողովում այն բոլոր քաղաքական գործիչների հետ, ովքեր նախկինում իր կուսակիցներն են եղել, իսկ հիմա` այլ ճամբարներում են, Վահան Բաբայանն ասաց.’ Կարեւորն այն է, թե ով ինչ գործ կարող է անել խորհրդարանում, ով կարող է օրենսդիր աշխատանքով զբաղվել : Ես գտնում եմ, որ կարող եմ այդ աշխատանքով զբաղվել , մնացածը` թե ովքեր կլինեն Ազգային Ժողովում, մեր կողքին նստած կամ մեջքի հետեւում, դա պայմանական հարցեր են, որ որեւէ կապ չունեն օրենսդիր գործունեության հետ’’: Նա  հույս հայտնեց, որ  այն բոլոր քաղաքական գործիչները, որոնք կհայտնվեն խորհրդարանում , անկախ այն բանից նախկինում իր կուսակիցն են եղել, թե ոչ` կաշխատեն կառուցողական եւ փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում :

Այն հարցին, ինչպես է վերաբերում երիտասարդ ԲՀԿ-ականը, երբ նրան կարիերիստ են անվանում, նա ասաց. ’’Համենայն դեպս ես դա մեղադրանք չեմ ընդունում, ավելի լավ է քաղաքական գործիչը կարիերիստ լինի, քան գող ավազակ, հանցագործ’’:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ