Քանդել Թեղուտը, Հրազդանն ու Ջերմուկը, նշանակում է կործանել երկիրը. բնապահպան
Թեղուտի հարցում դեռ հաղթանակի ու նվաճման հարց չկա: Ճիշտ է, նախագիծը բավական փոխվել է, բավական զիջումների են գնացել` ծառատնկումներ, համապատասխան տեխնոլոգիաներ եւ այլն, բայց ամեն դեպքում, սկզբունքորեն այդտեղ անտառային տարածում չպետք է լիներ բաց հանք: Այդ մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘Հանուն կայուն զարգացման’ բնապահպանական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը` պատասխանելով այն հարցին` արդյոք քաղաքացիական նախաձեռնությունների պայքարը Թեղուտի համար կարելի է համարել լուծված:
Կարինե Դանիելյանի խոսքով` հարցը դեռ դրևական լուծում չի ստացել: Թեղուտում բաց հանք չպետք է լինի: Փակ հանքի պարագայում էլ այնքան ‘’բայց’’-եր կան , քանի որ առաջանում է անտառի ու գետերի վտանգված լինելու հարցը :
‘Էքստենսիվ ճանապարհով հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է դադարեցվի, հնարավոր չի այլեւս’,- համոզմունք հայտնեց Կարինե Դանիելյանը:
Նա հավելեց նաեւ, որ Հայաստանում կան 15 հսկայական պոչամբարներ, որոնք կարող են տեխնոգեն հանքավայր հանդիսանալ , եւ այդ ուղղությամբ բոլորը պետք է մտածեն: ‘Այլեւս գնալ դեպի անտառներ, գնալ Հրազդան, Ջերմուկ ու քանդել, դա նշանակում է ուղղակի կործանել երկիրը’,- եզրափակեց բնապահպանը: