Ինչո՞ւ ՕԵԿ-ի համագումարին չմասնակցեց Դաշնակցությունը. որն էր ենթատեքստը
Մարտի 3-ին կայացած “Օրինաց երկիր” կուսակցության 10-րդ համագումարին հրավիրված քաղաքական ուժերի մեջ չկային Դաշանակցության ներկայացուցիչներ: Արդյոք ՕԵԿ-ը չէր հրավիրել ՀՅԴ-ին: “Հրավիրել էին, չներկայանալու ոչ մի քաղաքական ենթատեքստ կամ դրդապատճառ չկար: Պարզապես զբաղվածության հարց էր` լիքը դասախոսություններ ունեի, հանդիպումներ կային եւ մեծ մի ժողով: Պարզապես չհասցրինք”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:





































