08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

ՀՀ-ԵՄ ազատ առեւտրի համաձայնագիրը ապահովելու է երկրի արագ եւ որակյալ առաջընթացը. Կարեն Ճշմարիտյան

ՀՀ-ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություների մեկնարկը կարեւոր իրադարձություն է Հայաստանի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, արդյունաբերության նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը: “Սա եւ քաղաքական, եւ տնտեսական առաջընթացի կարեւոր գրավականն է ”,-ասաց Կարեն Ճշմարիտյանը: Նա նշեց, որ համաձայնագիրը հանդիսանում է ՀՀ –ԵՄ ասոցացման համաձայնագրի ամենամեծ բլոկը: “Առաջին ամենակարեւոր […]

Շոու բիզնես, եկեղեցական բիզնես, թե մեկ այլ … ուզում են լծակներ ունենալ

Երբ մարդը գնում է իրական ընտրության, ապա ընտրում է կյանքի այս կամ այն տեսակը: Եթե ընտրությունների արդյունքում կյանքի որակական փոփոխություն չի լինելու, ուրեմն դա ոչ թե ընտրություն է, այլ պատրանք, ինքնախաբեություն: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը: Նրա համոզմամբ` իրական […]

Թագուհի Թովմասյանը 1 մլն գրավի խնդիր չունի` մտածում է առաջադրվել

“Ժողովուրդ” թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե ինքն  ընդգրկվելու է  որեւէ քաղաքական ուժի համամասնական ցուցակում: Շրջանառվում էր, որ Թագուհին կհամալրի “Ազատ դեմկրոտների” համամասնական ցուցակը: “Ես մտածում եմ, որ եթե առաջադրվեմ, ապա միայն մեծամասնական ընտրակարգով”,- ասաց Թովմասյանը: Թագուհին ծննդով Գեղարքունիքի մարզից է, եւ ցանկություն ունի առաջադրվելու թիվ 23 ընտրատարածքում: Այն […]

Սենատորներ Մենենդեսը եւ Քըրքը կներկայացնեն Հայոց ցեղասպանության ճանաչման նորացված բանաձեւը

Սենատորներ Բոբ Մենենդեսը եւ Մարկ Քըրքը, ով Սենատում  է անցյալ տարվանից, կներկայացնեն Հայոց ցեղասպանության  ճանաչման նորացված բանաձեւը, հայտնում է Հայ Դատի ամերիկյան գրասենյակը: 2 սենատորները փնտրում են հովանավորներ` ցեղասպանության կանխման միջոցների համար, որը , ըստ բանաձեւի ներկայացման, վերաբերում է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որի ղեկավարն է Ջոն Քերրին: Այս բանաձեւը կներկայացվի վիճարկվող ընտրական տարվա ընթացքում` Թուրքիայի […]

Մինչ Սիրիայում արյունահեղություն է, նախագահը լսում է “Sexy and I know it”

Բրիտանացի լրագրողների ձեռքն է ընկել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի անձնական նամակագրությունը, որից պարզ է դառնում նրա վերաբերմունքը իր երկրի իրադրության եւ իրականացվող բարեփոխումների նկատմամբ, ինչպես նաեւ Իրանի հետ հարաբերությունների մանրամասները եւ միջազգային պատժամիջոցներից խուսափելու մեթոդները: Գերագույն հեղափոխական խորհրդի սիրիացի ընդդիմադիրները գրեթե 3 հազար էլեկտրոնային նամակները հանձնել են “The Guardian”-ին: Ըստ ստացված տեղեկությունների` Ալ-Ասադը նամակագրական կապի […]

Կառավարությունն առաջարկում է վերջ դնել Մաշտոցի այգու շուրջ երկխոսությանը

Կառավարությունն այսօրվա նիստին քննարկեց Մաշտոցի այգու խնդիրը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է ամրագրել դրույթ այն մասին, որ Մաշտոցի պողոտային հարող զբոսայգում տեղադրված տաղավարները ենթակա են ապամոնտաժման “Հին երևան” քաղաքաշինական ծրագրի իրականացման ժամանակ, ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում: Քաղաքապետը տեղեկացրեց, որ տաղավարները տեղադրելու համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը կազմվել և հաստատվել […]

Մաշտոցի պուրակի պաշտպանները բողոքում են Կառավարության շենքի առջեւ

Այս պահին Կառավարության շենքի առջեւ Մաշտոցի պուրակի պաշտպանները բողոքի ակցիա են կազմակերպել: Մի խումբ ակտիվիստներ դրոշներով, պաստառներով ու կոչերով հավաքվել են այստեղ եւ ընթերցում են իրենց հայտարարությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ երեկ երեկոյան ոստիկանները բիրտ ուժ են կիրառել իրենց նկատմամբ: Նրանք պահանջում են քաղաքապետից անհապաղ դադարեցնել Մաշտոցի պուրակում ընթացող կրպակների շինարարությունը` հայտնելով, որ վճռական […]

Մարգար Օհանյանի դատը դարձյալ հետաձգվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց  ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվեց` Մարգար Օհանյանի փաստաբանի հիվանդության պատճառով:  Այսօր  մեղադրական ճառը կներկայացնի մեղադրող Հարություն Հարությունյանը: Փաստաբան Մկրտիչ Վասակյանը նորից դիմել է դատարանին` հետաձգելու նիստը, քանի որ վատառողջ է: Դատավոր Մխիթար Պապոյանը հերթական նիստը նշանակեց մարտի 27-ին, ժամը 15-ին:

Հայաստանի արտգործնախարարը աշխատանքային այցով Շվեյցարիայում է /ֆոտո/

Վերահաստատվեց հայ-շվեյցարական բարեկամությունը խորացնելու երկուստեք հանձնառությունը: Մարտի 13-ին Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով ժամանեց Շվեյցարիա: Նույն օրը Ժնեւում տեղի ունեցավ Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի-Ռեյի` Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով պարգեւատրման արարողությունը, որին ներկա էին Շվեյցարիայի պետական եւ քաղաքական գործիչներ, Ժնեւի քաղաքապետը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Շվեյցարիայի նախկին նախագահին հանձնելով Պատվո շքանշանը` նախարար Նալբանդյանն ասաց. “Վերջին տարիներին դիվանագիտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ