25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Խմել են հանուն հաղթանակի, երգել է Շուշան Պետրոսյանը

Քիչ առաջ “Հարսնաքարում” ավարտվել է ՀՀԿ ակտիվի հանդիպումը կուսակցության առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մոտ 600 կուսակցականներ բաժակ են բարձրացրել նախագահի, հաղթանակի համար, խմել են բանակի, ժողովրդի կենացը:

Միջոցառմանը իր ակտիվությամբ աչքի է ընկել հատկապես Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով գյումրվա տրնգի է պարել:

“Հարսնաքարում” էին նաեւ բոլոր մարզպետները, ինչպես նաեւ քաղաքային համայնքների հանրապետական ղեկավարներ: ՀՀԿ նախընտրական խնջույքին մասնակցել են նաեւ Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, ՀՀԿ համամասնական ցուցակի նորեկները: Հավաքվածների բարձր տրամադրությունը ապահովվել է համամասնական ցուցակի մեկ այլ անդամ` երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Մեր տեղեկություններով, կուսակցության ակտիվը բավական ջերմ մթնոլորտում շփվել է նախագահի հետ, վերջինս էլ չի զլացել եւ պատասխանել է բոլորի հարցերին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ