24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տաթեւի վանքի տակ` հնագույն բնակավայր. Իրավունք

“Իրավունք”-ի տեղեկություններով, Տաթեւի վանքի տարածքում` հողի տակ, մի հին քաղաք կա, որը, սակայն, դեռ չի ուսումնասիրվում, եւ որի համար հատուկ ՌԴ-ից պետք է հնէաբաններ գան Հայաստան: Թերթի հարցին, հնագիտության ինստիտուտի ավագ մասնագետ Բորիս Գասպարյանը ,մասնավորապես ասել է.

“Այնտեղ կա բնակավայր, իսկ թե ինչ` դա դեռ ոչ մեկը չի պեղել, որ հասկանալի լինի: Ամբողջ հարցը նրանում է, որ երբ մեզ մոտ եկեղեցի են վերականգնում, պետք է նախապես շրջապատը պեղվի, որ բացահայտվի դրա շուրջ եղած տնտեսական կյանքը, չէ որ վանական համալիրը դա միայն եկեղեցական կառույց չէ, այլ նրա շրջապատում բնակվում են, տնտեսական գործունեություն են ծավալում եւ այլն:

Եւ դրա պատճառներից մեկն այն է, որ դա թանկ հաճույք է եւ երկար ժամանակ է պահանջվում: Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնէաբաններ հրավիրելուն, ապա ասեմ, որ, ըստ ՀՀ օրենքի, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրա թույլտվությունը տա մեր հնէագիտական հանձնաժողովը, իսկ մեր տնօրենը այդ հանձնաժողովի փոխտնօրնն է, եւ եթե նման բան լիներ, մենք կիմանայինք:
Արտասահմանյան ոչ մի արշավախումբ առանց հայերի մասնակցության չի կարող որեւէ գործողություն կատարել Հայաստանում”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ