ԲՀԿ-ական քաղաքապետն ու դաշնակցական փոխքաղաքապետը իրար դեմ. Հայկական ժամանակ

Իջեւանում լուրեր են պտտվում, որ վերջին օրերին կոնֆլիկտ է ծագել ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանի եւ նրա տեղակալի` դաշնակցական Սուրեն Մանուկյանի միջեւ: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը եւ ավելացնում, որ ըստ խոսակցությունների, քաղաքապետն աշխատակազմից պահանջել է աշխատել եւ քվեներ հավաքել “Բարգավաճ Հայաստանի” համար, ինչին ընդդիմացել է Սուրեն Մանուկյանը` ասելով, թե ինչպես կարող է աշխատել ԲՀԿ-ի համար, երբ անձամբ ընդգրկված է ՀՅԴ համամասնական ցուցակի 29-րդ տեղում:
Այստեղից էլ, ըստ ասեկոսեների, սկսվել է կոնֆլիկտը, որին միջամտություն է եղել նույնիսկ Հրանտ Մարգարյանի եւ Գագիկ Ծաոուկյանի մակարդակով: Ավելի հավաստի աղբյուրները պնդում են, որ փոխքաղաքապետ Մանուկյանն անցած շաբաթվա վերջին նույնիսկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ինչը քաղաքապետը հրաժարվել է մակագրել: Կողմերը սակայն թերթի թղթակցի հետ զրույցում հերքել են այս խոսակցությունները: