14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոզնուն փրկելը 50 հազար դոլար է արժեցել

Գերմանացի 53-ամյա վարորդը հազիվ է փրկվել մահից` հանուն ոզնուն իր սպորտային մեքենայով վրաերթի չենթարկելու: Կենդանուն փրկելը վարորդի վրա “թանկ է նստել”` 50 հազար դոլար:

Հենց այդքան գումար է հարկավոր բարեխիղճ գերմանացուն իր “Ferrari” մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու համար:

Հարավային Սաքսոնիայում երթեւեկելիս Յորգ Դեհերը մայրուղու վրա նկատել է փոքրիկ ոզնուն: Որոշելով կենդանուն չվնասել` նա փորձել է կտրուկ փոխել մեքենայի ուղղությունը, սակայն թաց ասֆալտի վրա նրա ‘հնարքը” չի ստացվել, եւ մեքենան բախվել է ճանապարհի պատնեշին:

Արդյունքում` ոզնին չի տուժել, սակայն վարորդը վնասվածքներ է ստացել, ավելին` ստիպած է մի կլորիկ գումար ծախսել մեքենայի վերանորոգման համար:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ