Տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2011-ի և Պլանավորման ու վերանայման գործընթացի փաստաթղթերի գնահատման նպատակով 2012-ի փետրվարի 27-ից մարտի 2-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը: Այցի շրջանակներում, մարտի 1-ին տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվեցին ԱԳԳԾ և ՊՎԳ փաստաթղթերի 2011-ի գնահատման նախնական արդյունքները: […]