22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե Սոնա Շահգելդյանը պատգամավոր լիներ…

‘Շուշան Պետրոսյանին շատ եմ հարգում որպես մարդ եւ երգչուհի, եւ շատ լավ եմ նայում այն փաստին, որ նա ուզում է պատգամավոր դառնալ, նա շատ բան կարող է փոխել’,- այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘’Տարվա լավագույն երգչուհի’’ մրցանակին արժանացած  Սոնա Շահգելդյանը` խոսելով նախընտրական թեմաների շուրջ:

Սոնա Շահգելդյանը նշեց, որ ինքն էլ դեմ չէր լինի պատգամավոր դառնալ, եւ եթե պատգամավոր լիներ, ապա կլիներ բնության եւ կենդանիների պաշտպանը, այնպես կաներ, որ ճանապարհները լինեն հարթ եւ մաքուր, կավելացներ աշխատատեղերն ու աշխատավարձերը:

‘’ Եթե իմ թիկունքում ինձ աջակցող թիմ լիներ,  ես ամեն ինչ կփոխեի, քանի որ ես էնքան սրտացավ եմ, այ ձեր մասին էլ կմտածեի, եթե պատգամավոր դառնայի: Կփոխեի այն, որ մարդը մարդ դառնար, նախանձներ չլինեին, ոչ թե` լավ ավտո քշեցինք, լավ հեռախոս բռնեցինք ուրեմն ամեն ինչ լավ ա’’,- ասում է երգչուհին:

Երգչուհու  համոզմամբ` պատգամավորը պետք է լինի անկեղծ, մաքուր, ազնիվ, սրտացավ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ