25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արմեն Աշոտյան-Սուրեն Զոլյան վեճը թեժանում է. նախարարը դադարեցրեց ռեկտորի լիազորությունները

 ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին երկրորդ խիստ նկատողությունն  է հայտնել: Այս մասին ԿԳՆ տարարծած հաղորդագրության մեջ ասվում է. “ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` “Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան”  պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի նկատմամբ “խիստ նկատողություն” կարգապահական տույժ կիրառելու մասին:

Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մարտի 19-ի թիվ   190-Ա/Ք հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, սույն թվականի մարտի 20-27-ը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 12.04.2012 թվականին կազմված ակտը”:

 Հիշեցնենք, որ առաջին “խիստ նկատողությունը”  Արմեն Աշոտյանը Սուրեն Զոլյանին արել էր ապրիլի 6-ին: Վերջինս դիմել է  դատարան ` ԿԳ նախարարի գործողությունները անհիմն ճանաչելու նպատակով:

 Սուրեն Զոլյանը հայտարարել էր նաեւ, որ դիմելու է ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանին` Արմեն Աշոտյանի  հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը որոշելու խնդրանքով:

 Քիչ առաջ ԿԳՆ-ից ստացված նոր հաղորդագրության համաձայն, նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` “Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որի համար հիմք են ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ 160-Ա և 2012 թվականի ապրիլի 17-ի թիվ 173-Ա հրամանները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ