01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ֆրանս-գերմանական հեռուստաալիքով Հայաստանի մասին հաղորդում է ցուցադրվել /վիդեո/

Օրերս ֆրանս-գերմանական “ARTE” հեռուստաալիքով  հաղորդում է հեռարձակվել Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, Հայոց Ցեղասպանության  ու ղարաբաղյան խնդրի մասին: Հաղորդման ընթացքում մանրամասն ներկայացվել է Հայաստանի պատմությունը, այդ ընթացքում տարածքային ձեռքբերումներն ու կորուստները: Այնուհետեւ խոսվում է  առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տապալման եւ երիտթուրքերի քաղաքականության մասին, որի արդյունքը եղան մեկուկես միլիոն հայերի կոտորածն ու հայկական սփյուռքի առաջացումը:
Անդրադարձ կատարելով Հայաստանի ավելի ուշ շրջանի պատմությանը` ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը:
Հաղորդման հեղինակները նշում են, որ  Լեռնային Ղարաբաղը պատմական հայկական հող է, որը Ստալինը բռնակցել է Ադրբեջանին  1921-ին: 1923-ին այն դարձել է ինքնավար մարզ, որտեղ բնակչության 94 տոկոսը հայեր էին: Երբ Հայաստանն ու Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզումից
հետո անկախացան, անկախության ձգտեց նաև Լեռնային Ղարաբաղը, ինչին Ադրբեջանը իսկույն շրջափակմամբ արձագանքեց եւ փորձեց ռազմական ուղիով վերականգնել Լեռնային Ղարաբաղի վրա իր վերահսկողությունը: Երեք տարի տեւած պատերազմից հետո հայերը  ազատագրեցին Լեռնային Ղարաբաղի տարածքը ադրբեջանական զորքերից: Կնքվեց զինադադար, բայց տարածաշրջանում խաղաղություն պահպանել չի հաջողվում:

Ըստ հաղորդման հեղինակների ԵԱՀԿ-ի ջանքերն այս ուղղությամբ դեռ շոշափելի արդյունքներ  չեն տվել:

http://youtu.be/OYPz2HOXu64

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ