25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուները մրցապայքարի վճռական փուլին են հասել: Նրանք փորձում են նոր կողմնակիցների ձայներն ստանալ, այդ թվում եւ ֆրանսիացիների այն 30 տոկոսի, որոնք հայտարարել են, որ ընդհանրապես չեն պատրաստվում քվեարկել, հաղորդում է Ռուսաստանի Առաջին ալիքը:

Ընտրությունները կկայանան ապրիլի 22-ին: Վճռական օրվանից մեկ շաբաթ առաջ նախընտրական մրցավազքի 2 գլխավոր թեկնածուները` գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, մեծամասշտաբ հավաքներ են անցկացրել Փարիզում` միմյանցից 10 կմ հեռավորության վրա:

Ամբոխը բացականչել է թեկնածուների անունները, հարթակներից հնչել են նախընտրական խոստումներ: Սոցիոլոգները պնդում են, որ այս վերջին փուլում ընդդիմության ներկայացուցիչը վստահորեն առաջ է անցնում Սարկոզիից:

Հասարակական կարծիքի ինստիտուտի տնօրեն Ֆրեդերիկ Դաբին նշում է, որ ոչ մի տվյալ ցույց չի տալիս, որ Սարկոզին կհաղթի 2-րդ փուլում: “Իրավիճակը շատ բարդ է: Երբեք գործող նախագահը նման իրավիճակում չի եղել քվեարկությունից մի քանի օր առաջ,”-հայտնել է  Դաբին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ