04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Տեղումները կդադարեն վաղը երեկոյան /վիդեո/

Հանրապետության տարածքում եղանակը պայմանավորված է արեւմտյան տեղումնաբեր եւս մեկ զանգվածի ազդեցությամբ: Այսօր ամբողջ օրը հնարավոր են տեղումներ: Քամու ուժգնությունը լեռներում եւ լեռնանցքներում 20-23 մ/վրկ է: Քամու առկայության դեպքում սպասվում է բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց: Այս մասին տեղեկացնում է Meteo-TV-ն` նշելով նաեւ, որ տեղումները կդադարեն հինգշաբթի երեկոյան: http://youtu.be/-jHVV9Ur_SU

ԲՀԿ-ն ‘Արթուր Բաղդասարյանի սինդրոմով’ է առաջնորդվում. Պետրոս Մակեյան

‘’Ենթադրվում էր, որ մարտի 1-ից հետո իշխանությունները պիտի կանգ առնեին ու հետեւություններ անեին, որ այլեւս ընտրակեղծիքներով չառաջնորդվեն, բայց այսօրվա իրականությունը ցույց է տալիս, որ այդ հետեւությունն այդպես էլ չի արվել’’: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նրա խոսքով` երկրում կոռուպցիան,  օլիգարխների “հաբռգածությունը’’ չի վերացել, ժողովրդի վիճակն էլ ավելի է […]

Քաղաքական գործիչները քննարկում են մարմնավաճառության օրինականացման մասին օրենքը

Գերմանիայում քաղաքական գործիչները եւ ոստիկանությունը առաջարկել են չեղյալ հայտարարել մարմնավաճառությունը օրինականացնող օրենքը, գրում է “Bild” թերթը: Օրենքի ընդունումից 10 տարի անց նրանք հասկացել են, որ այն արդյունավետ չէ: Ոստիկանների պրոֆմիության ղեկավարը հայտնել է, որ օրենքը ձախողվել է, եւ արժե այն վերանայել: Նա նշել է, որ աղջիկներին մարմնավաճառությամբ զբաղվել ստիպող կավատների թիվն աճել է, եւ հիմա […]

Խորհրդարան էր եկել պատգամավոր մայրիկի հետ /ֆոտո/

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր պատգամավորներից եւ նիստը լուսաբանող լրագրողներից բացի մասնակցում էր երկամյա Լուիզան: Կհարցնեք, թե ի՞նչ գործ ուներ փոքրիկ աղջնակը խորհրդարանում: Լուիզան Ազգային Ժողով էր եկել պատգամավոր մայրիկի ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Բանն այն է, որ  Լուիզային խնամող չի եղել եւ բազմազավակ պատգամավոր մայրիկն ստիպված նրան իր հետ […]

Պուտինին հոնորար կվճարեն

“Ведомости” թերթը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին կվճարի նրա` “Մեր տնտեսական առաջադրանքները” հոդվածի համար, ընդ որում` խմբագրության ստանդարտ գներով: Խմբագրության` “Facebook” սոցկայքի էջում տեղադրված հոդվածի հոնորարը կփոխանցվի երեխաներին օգնող բարեգործական հիմնադրամներից մեկին: Այս հոդվածն արդեն 4-րդն է, որ Պուտինը հրատարակում է` 3-րդ անգամ նախագահական ընտրություններին թեկնածությունն առաջադրելուց հետո: Վարչապետը հիմնականում երկրի բարգավաճում է խոստանում` խաղադրույքը դնելով […]

Հրահանգե՞ լ է “աշխատել”

Henaran.am-ի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իր թիմակիցներին հրահանգել է “աշխատել” ԲՀԿ-ի համար: Երկրորդ նախագահն իր մտերիմներին հանձնարարել է “օգնել Գագիկին” /ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին/: Հիշեցնենք, որ վերջերս մամուլում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահը առաջիկայում հանդես կգա քաղաքական հայտարարությամբ/Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այս լուրը Henaran.am –ի […]

Սարկոզին սպառնում է

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնել է իր դժգոհությունը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սահմանդրական խորհուրդ ներկայացնելու կապակցությամբ, հայտնում է “Le Monde” պարբերականը: Սարկոզին նշել է, որ եթե օրինագիծը չեղյալ հայտարարվի, ապա Սահմանադրական խորհրդին կներկայացվի նաեւ Հոլոքոսթի ժխտումը քրեականացնող օրենքը: Սահմանադրական խորհուրդ դիմելու համար անհրաժեշտ է 60 սենատորների ստորագրություն, սակայն ձախակողմյան կուսակցություններին հարող սենատորները հայտնել են, […]

100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ լսումների հարցը կքննարկվի այսօր

Խորհրդարանում արդեն սկսվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգային այլ հարցերի թվում հանձնաժողովն այսօր կքննարկի ԱԺ “Ժառանգություն”, ՀՅԴ եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունների առաջարկությամբ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին հարցը: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի  թղթակիցը խորհրդարանից, հարցը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում նախապես ներառված չէր: Նիստի սկզբին հանձնաժողովի […]

ՀՀԿ-ԲՀԿ վստահության դեֆիցիտի, Քոչարյանի վերադարձի եւ Օսկանյանի “փնտրտուքների” մասին /վիդեո/

‘’100 տոկոսանոց համամասնականի պահանջը անկախ որևէ բանից, ներառված է եղել մեր ծրագրերում, եւ մենք դա թողեցինք ավելի պատեհ ժամանակների համար’’,- այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը` մեկնաբանելով ընդդիմության պահանջին ԲՀԿ-ի աջակցությանը` անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Ներկոալիցիոն լարվածության վերաբերյալ խոսակցությունների առնչությամբ պատգամավորը նշեց, որ կոալիցիայի ներսում ընտրական […]

Սիրիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ում մեղադրել է արեւմտյան երկրներին Սիրիայում “կրկնակի խաղ” վարելու մեջ

Հունվարի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սկսվել է Արաբական երկրների լիգայի առաջարկած Սիրիայի վերաբերյալ որոշման քննարկումների  նոր փուլը: Առաջարկը նախատեսում է նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնաթողումը: Ինչպես հայտնում է “Ալ-Արաբիան”, խիստ քննադատությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Նա հայտարարել է, որ Դամասկոսը մտադիր է դիմակայել իր “թշնամիներին” եւ մեղադրել է արեւմտյան երկրներին Սիրիայում հակամարտություն առաջացնելու  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ