07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ջենիֆեր Լոպեսին հոգնեցրել են իր հարսանիքի մասին լուրերը

Լուրերն այն մասին, որ երեք անգամ բաժանված Ջենիֆեր Լոպեսը պատրաստ է կրկին իրեն կապել ամուսնական կապանքներով, այն էլ սիրեկանի հետ, ով իրենից փոքր է 18 տարով, անընդհատ հայտնվում են արևմտյան մամուլում: Բոլորն այնքան են շտապում ամուսնացնել սիրահարներին, որ հանդեսներց մեկն անգամ գրել է Լոպեսի` իբրև արդեն իսկ կայացած հարսանիքի մասին, սակայն հետո այդ տեղեկատվությունը հերքվեց: […]

Վլադիմիր Գասպարյանը վերսկսել է.պասը ավարտվում է

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով  ոստիկանության Կոտայքի մարզի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Իսկ կադրերի ռեզերվից ոստիկանության Կոտայքի վարչության պետ է նշանակվել Գրիշա Բադալյանը: Հետաքրքիր է, որ Բադալյանը նախկինում նույնպես զբաղեցրել է նույն պաշտոնը: Հիշեցնենք, որ Գրիշա Ամիրխանյանը ոստիկանության Երեւանի Նոր Նորքի բաժնի պետն էր […]

Անգլիայում շների համար նախատեսված վերելակ են ստեղծել /ֆոտո/

Վերելակների հանդեպ հետաքրքրությունն արդեն իսկ բավական մեծ է: Գիտնականները պնդում են, որ տարին տարվա վրա մեծանում է ճարպակալությամբ տառապող շների քանակը: Եվ քանի որ 2022-ին Բրիտանիայի շների ուղիղ հիսուն տոկոսը կտառապի ավելորդ քաշից, գիտնականները արդեն հատուկ շների համար նախատեսված վերելակ են ստեղծել: Վերելակն այնպես է նախատեսված, որ կոճակ ունի, որն աշխատում է շան թաթի սեղմումով: […]

Պաշտպանի գնահատականը Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը

Այսօր հրապարակվել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գնահատականը Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2012թ գործունեության վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. ‘Երիտասարդների հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է ունենալ հստակ ռազմավարություն, որտեղ կարտացոլվեն երիտասարդության զարգացումն ապահովող բոլոր խնդիրները եւ դրանց լուծումները նյութական, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, գեղագիտական առումներով: Չնայած այն հանգամանքին, որ մշակվել է 2007-2012թթ. երիտասարդական քաղաքականության վերաբերյալ […]

Օդի ջերմաստիճանն այս գիշեր կնվազի 5 աստիճանով

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հյուսիս-արեւմտյան տեղումնաբեր ճակատի ելքով: Ամպամածությունը հեռանում է դեպի հարավ, այս գիշեր տեղումներ կպահպանվեն արեւելյան մարզերում, իսկ մարտի 28-ին մինչեւ կեսօր կդիտվեն արդեն միայն հարավ-արեւելյան շրջաններում: Օդի ջերմաստիճանը պարզեցմամբ պայմանավորված հյուսիսային եւ կենտրոնական մարզերում այս գիշեր կտրուկ կնվազի` 5-7 աստիճանով: Արեւելյան շրջաններում գիշերային ժամերին նվազում չի դիտվի, քանի որ գիշերն այստեղ տեղումները […]

Մադոննայի դստերը բռնացրել են /ֆոտո/

Պապարացիները նկարել են 15-ամյա Լուրդեսին` ձեռքին սիգարետով: Աղջիկը եղել է տղաների շրջապատում և ծխախոտն էլ բավական վստահ է բռնած եղել: Բացի նրանից, որ ծխելը վնասակար է առողջությանը, դա նաև դեմ է օրենքին` ԱՄՆ-ում ծխել կարելի է միայն 18 տարեկանը լրանալուց հետո: Զանգվածային լրատվամիջոցները Մադոննային մեղադրել են նրանում, որ նա դստերը վատ օրինակ է ծառայում: Որոշ […]

Ի՞նչ է նշանակում Արմեն Աշոտյանի ‘գցիր, որ չգցեն’-ը

Այսօր ԵՊՀ-ում  հայկական ֆուտբոլին նվիրված հանդիպմանը ներկա էր նաեւ միջոցառման անմիջական նախաձեռնողը` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Միջոցառման ավարտին նախարարը հրաժարվեց պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Henaran.am-ի այն հարցին`  ինչ է նշանակում ֆեյսբուքյան իր էջում հրապարակած նախընտրական պատվիրաններից  մեկը` ‘’Գցիր, որ չգցեն’’ -ը, Արմեն Աշոտյանը հմտորեն շրջանցեց իր մեկնաբանությունը` պատասխանելով.’’Ձեր ժպիտն է նշանակում’’: Հիշեցնենք, որ ԿԳ նախարար […]

‘Նեմեց հեռացիր, Մինասյան հեռացիր’… ՀՖՖ նախագահը հավատաց եւ կոտրեց

Այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ապագայի վերաբերյալ ուսանողների հարցերին, պատասխանեց, որ ժողովրդական ասույթի համաձայն` ‘’գեղը որ ելնի, գերան կկոտրի’’, ինքն էլ հավատում է, որ մեր ֆուտբոլը հետզհետե առաջընթաց է գրանցելու: ‘’Երեք տարի առաջ, ֆուտբոլային մի խաղի ժամանակ ամբողջ մարզադաշտը գոռում էր.’’Նեմեց հեռացիր, Մինասյան հեռացիր’’, բայց մենք հավատում էինք, […]

Նախկին տղամարդուն հեռացրել են գեղեցկության մրցույթից

Կանադայում գեղեցկության մրցույթի կազմակերպիչները մրցույթից հեռացրել են մասնակիցներից մեկին, որը, պարզվել է, որ նախկինում տղա է եղել: Կազմկոմիտեի դիմումի մեջ նշվում է, որ հաղթող մասնակիցը, ով պետք է Կանադան “Միսս Տիեզերք“-ում ներկայացնի, որակազրկվել է “մրցույթի անցկացման կանոններին չհամապատասխանելու” համար: Ինքը` 23-ամյա Ջենին, համոզված է, որ “Միսս տիեզերք” մրցույթից իրեն հեռացրել են մոդելի համար անսովոր կենսագրության […]

Սիրիան պատրաստ է իրականացնել Քոֆի Անանի նախագիծը

Սիրիայի պաշտոնական իշխանությունները հավանության են արժանացրել ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագիրը` կարգավորելու երկրի ներքաղաքական ճգնաժամը, հաղորդում է “Вести”-ն: Դամասկոսում գտնվում է Անանի ուղարկած աշխատանքային խումբը, որը սիրիական իշխանությունների հետ քննարկում է զինված ընդդիմության հետ հաշտվելու պայմանները եւ կրակը դադարեցնելու մեխանիզմները: Մեկ այլ հումանիտար առաքելություն, որն  իր մեջ է ներառում Իսլամական համագործակցության կազմակերպությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված