13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նորանշանակ համայնքապետը` իր նշանակման մասին

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արմեն Ուլիխանյանը:

Henaran.am-ը կարճ զրույց է ունեցել Արմեն Ուլիխանյանի հետ: Նա մեզ ասաց, որ քաղաքապետի որոշման մասին այսօր է իմացել: Իր նշանակումը Արմեն Ուլիխանյանը քաղաքական ենթատեքստով չպայմանավորեց:

Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն, Մելիք Գասպարյանն ազատվել է իր պաշտոնից այն պատճառով, որ որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Նոր Նորքում ՀՀԿ-ն զիջել էր իր դիրքերը:

Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատրաստվում  Արմեն Ուլիխանյանը ամրապնդել ՀՀԿ-ի դիրքերը Նոր Նորքում: Նորանշանակ համայնքապետը նախ առաջարկեց վերը նշված խոսակցություններն անուշադրության մատնել ու ասաց. ”Իմ նշանակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  ես նախկինում աշխատել եմ որպես համայնքի ղեկավարի տեղակալ եւ շատ լավ պատկերացնում եմ համայնքային տնտեսությունը:

Ես նաեւ ՀՀԿ անդամ եմ, ՀՀԿ Նոր Նորքի  տարածքային կազմակերպության փոխնախագահը եւ,  իհարկե, պետք է աշխատեմ իմ կուսակցության համար”:

Արմեն Ուլիխանյանը հավելեց, որ փորձելու է ողջ ուժերը ներդնել ի նպաստ համայնքի զարգացման:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ