21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Կիրակի օրը թաղելու են օլիգարխներին

Այսօր ‘Մենք ենք այս քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիները կիրակի օրը, ապրիլի 22-ին, թաղելու են օլիգարխիան: Օլիգարխիայի հուղարկավորությունը հավուր պատշաճի եւ էկոլոգիապես մաքուր եղանակով կազմակերպելու համար ՀՀ ինքնորոշված քաղաքացիների կողմից ստեղծվել է Արարողակարգի հանձնաժողով: Օլիգարխիայի դին հրաժեշտի համար կդրվի Մաշտոցի պուրակում: Ժամը 12:30-ից կսկսվի քաղաքացիական […]

Չափերով մեծը ԲՀԿ-ն, փոքրը` ՀԱԿ-ը. օրվա կադր

Թալինի կենտրոնում քարոզչական նյութերի շրջանականերում փակցված գովազդային պաստառներից աչքի է ընկնում ԲՀԿ-ի առաջնորդինը: “Էդ չափը, բա որակը, ոսկինն էլ ա փոքր”,-ասաց թալինցիներից մեկը նկատելով, որ տեսարանը հետաքրքրեց Henaran.am-ին:

“Բը ասում ին համերգ ա հլնելու, բը հուրա՞ համերգը” … քարոզարշավ Գավառում

Գավառում երեկ միանգամից երկու կուսակցություն էր եկել քարոզարշավի: Նախ, ընտրողների եւ  գաղափարակիցների հետ հանդիպեցին Հայաստանի դեմկուսի ներկայացուցիչները: Մասնավորապես կուսակցության ներկայացուցիչ Լենսեր Աղալովյանը ասաց, որ իրենց “ մեծապես տխրեցրել է երբեմնի հարուստ Գավառի ու գավառցիների այսօրվա թշվառ վիճակը”: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսեց սոցիալական խնդիրներից` անդրադառնալով  աշխատատեղերին ու սպառողական զամբյուղին: Նա առաջարկեց չգործող հիմնարկներն ու ձեռնարկությունները ազգայնացնել: […]

Մաշտոցի պուրակի պաշտպանները կանգնած են Բրյուսովի ուսանողների կողքին

Այսօր ‘Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն’-ը, ‘Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն’-ը, ‘Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն’-ը եւ ‘Փրկենք Թեղուտը քաղաքացիական նախաձեռնություն’-ը հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Մենք` Մաշտոցի պուրակի ապօրինի շինությունների դեմ պայքարող քաղաքացիներս համերաշխություն ենք հայտնում Բրյուսովի համալսարանի ուսանողներին: Ձեր զանգվածային ու կարգապահ բողոքով դուք պատմական օրինակ եք ցույց տալիս ամբողջ Հայաստանի ուսանողության […]

Խաղեր եք տալիս… ինչու ընդդիմադիրները չեն համարձակվում բանավեճի հրավիրել Ծառուկյանին. Առավոտ

Թերթի խմբակգրականն անդրադառնում է նախընտրական իրավիճակին, վերլուծելով քաղաքական ուժերի, մասնավորապես ՀԱԿ-ԲՀԿ սիրախաղի մանյովրները: Խմբագիրը  նախագահացուների  սեփական “քաստինգն” է անցկացնում : Այսպես, Արամ Աբրահամյանը գրում է. “Ես չեմ վախենում Սերժ Սարգսյանի, չեմ վախենում Լևն Տեր-Պետրոսյանի իշխանությունից: Ես ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, եթե նախագահ դառնան Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը: Նրանք, իհարկե, տարբեր ձևով […]

Երիտասարդ կինն ընկել է պատուհան մարքելիս եւ մահացել. Առավոտ

Ապրիլի 20-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Աբովյան քաղաքում: “Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 14 շենքի 75 բնակարանի բնակչուհի 24-ամյա Վարդուհի Պետրոսյանը տան պատուհանները մաքրելու ժամանակ վայր է ընկել եւ տեղում մահացել։ Վ. Հակոբյանը բնակվում էր 9 հարկանի շենքի 6-րդ հարկում: Հարեւանները պատմել են, որ նա ամուսնացած էր, ուներ մեկ աղջիկ երեխա։ Բացի այդ, հարեւանների պատմելով, […]

Ուշագրավ փաստեր ոստիկանապետի գործունեությունից. Ժողովուրդ

Մարալիկի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանի վերաբերյալ հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս: Թերթի աղբյուրների համաձայն` Տոնոյանի ղեկավարած կառույցը հանցագործություններ չարձանագրելու սովորություն ունի: Մարալիկ քաղաքում եւ նրա հարակից գյուղերում վերջերս տեղի են ունեցել գողություններ, որոնք ոստիկանությունը չի արձանագրել: Օրինակ` Մարալիկում Երվանդ Ուռուտյանին պատկանող խանութում վերջերս մոտ 1.5 մլն դրամի գողություն է կատարվել, ինչը ոստիկանությունում չի արձանագրվել: Նման […]

Ազատամարտիկից խլում են բնակարանը` 3000 դոլարի դիմաց. Հայացք

“Արդարադատության եւս մեկ զոհ” հոդվածում թերթն անդրադարձել է արցախյան ազատամարտիկի պատմությանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. 70000-75000 ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանը դատական կարգով Ղարաբաղյան պատերազմի մասնակցից խլում են ընդամենը 3050 ԱՄՆ դոլարի դիմաց Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 42-րդ շենքի թիվ 2 բնակարանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով դեռ 1992 թ. հատկացվել էր Ղարաբաղյան պատերազմի մասնակից […]

Ծառուկյանը խոստովանել է, որ զենք է կրել. Հրապարակ

Թերթը գրում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հաստատել է, որ Էջմիածնում ընտրողների հետ հանդիպմանն իր մոտ ատրճանակ է եղել: “Ուրեմն իմացեք, որ նա էլ է եղել, նա էլ: Եթե զենքով եմ ման գալիս, վախենում եմ գլխիս մի հատ փորձանք կբերեք: Գրել են՝ Ծառուկյանի մոտ ատրճանակ կար, ժողովուրդը Ծառուկյանին սիրում ա, Ծառուկյանն էլ՝ ժողովրդին”,- […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը չմեկնաբանեց “Ժառանգության” քայլը, քանի որ չի հասկանում

Այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի մասնակցությամբ ստեղծված  միասնական շտաբին ու նշեց, որ չափազանց կարևորում է շտաբի գործունեությունը: Նա հայտարարեց, որ այն միջոց կարող է դառնալ Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու եւ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար: Նա նշեց, թե շտաբում ընդգրկված կուսակցությունները ժամանակին “ամուսնացել են”, պայքարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ