31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կտրուկ գնահատականները ժամանակավրեպ են. քաղաքագետը` նախագահի` Չիկագո չմեկնելու մասին

“Այն շարժառիթներն ու նկատառումները, որոնցով առաջնորդվում է  երկրի ղեկավարը, դուրս են գտնվում լայն շրջանառությունից: Այդ փաստարկները միշտ չէ, որ լինում են մակերեսին, հաճախ դրանք, այսպես ասած, ստորջրյա խութեր են լինում, այնպես, որ այս պահին վերջնական պնդումներ անելն այդ մասին, ժամանակավրեպ կլինի: Մենք պետք է սպասենք դեպքերին”,- Henaran.am-ին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի` Չիկագո չմեկնելու որոշմանը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում պետք  կայանար Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը, որին հրավիրված էր նաեւ մեր երկրի ղեկավարը:

Քաղաքագետը հավելել է, որ այն հանգամանքներին, որոնք այս պահին գտնվում են տեսադաշտից դուրս, միանշանակ եւ կտրուկ գնահատական տալը սխալ է եւ հաճախ  դրանց չիմացությունը կարող է սխալ եզրակացությունների առիթ հանդիսանալ:

Հիշեցնենք, որ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՀՀ նախագահը Չիկագո չի մեկնել ՆԱՏՕ-ի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպման պատճառով, որը  հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին:

Քաղաքական շրջանակներում քննարկվում է նաեւ այն տեսակետը, որ ՀՀ նախագահի` համաժողովին չմասնակցելը ժեստ էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նշենք, որ  նախագահների մակարդակով անցկացվող հավաքին Ռուսաստանը մասնակցեց վարչապետի մակարդակով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ