Ռուբո ջան, թղթերդ ուղարկում եմ ԿԸՀ. Ծառուկյանը “մաքրում է” ցուցակը
Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այս օրերին զբաղված է ԲՀԿ ցուցակը “մաքրելով”: Վերջին երկու օրերին նա իր մոտ է կանչում թե’ գործադիր մարմնի ԲՀԿ ներկայացուցիչներին, թե’ ԲՀԿ ապագա պատգամավորներին, տեղեկացնում` մնալո՞ւ են իրենց պոստում, ստանալո՞ւ են պատգամավորական մանդատ, թե` ոչ:
Երկուշաբթի նրա մոտ է եղել Ռուբեն Գեւորգյանը /Ծաղիկ Ռուբո/: Նա որոշ լուրերի համաձայն` ինքնաբացարկի դիմում էր գրել: Դիմումը գրելիս իր “կողմից անչափ հարգված Ծաղիկ Ռուբոյին`Ծառուկյանն ասել է` Ռուբո ջան, հենց կոալիցիա մտանք, իմացի` առաջինը դու ես մտնելու պառլամենտ”:
Իսկ քանի որ Ծառուկյանի խոսքը նաեւ գործ է, երեկ նա Ռուբեն Գեւորգյանին կանչել-ասել է` շնորհավոր ախպերս, գործերդ ուղարկում եմ ԿԸՀ, որովհետեւ արժանի ես:
Տեղեկությունը անձամբ ԱԺ պատգամավորի թեկնածու Ռուբեն Գեւորգյանից չկարողացանք ճշտել: Մեր տեղեկություններով նա զբաղված է գեներալ Սեյրան Սարոյանի հոր հոգեհանգստի արարողությամբ: