13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Պետհամալսարանի ներիտասարդներին “էներգետիկա” են տալիս. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  մոտ 10 օր առաջ Երեւանի պետական համալսարանում անվճար բաժանել են “Ռեդբուլ” կոչվող էներգետիկ ըմպելիք: Թե որն է եղել դրա պատճառը, պարզ է` ընկերությունը գովազդում է իր ներկրած ապրանքանիշը: Իսկ թե ինչու է համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը թույլատրել, որ ուսանողներին նման ըմպելիքներ բաժանեն, թերթը փորձել է ճշտել համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի […]

ՀԱԿ-ը փողերը չի տվել եւ փաստաբանը “տակ” է տվել. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, հարկային պարտավորությունները չկատարելու համար փաստաբան Վարդուհի Էլբակյանի գույքի, մասնավորապես` “Տոյոտա” մակնիշի ավտոմեքենայի վրա արգելանք է դրվել: Իսկ փաստաբանը հարկային պարտավորությունները չի կատարել, քանի որ իրեն էլ չեն վճարել Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանին փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց` վարձատրության մի մասը` մոտ 620 հազար դրամ: “Երկիր”-ի հետ զրույցում փաստաբանը նշել է, թե […]

ՀԱԿ-ը քանդո՞ւմ է Զավենիչի “Հանրապետություն”-ը. Իրատես de facto

 Ըստ “Իրավունք de facto”-ն զուգահեռներ է անցակցրել  Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՌՈբերտ Քոչարյանի միջեւ: Ըստ թերթի նրանք երկուսն էլ փայլուն վրեժ լուծողներ են: Պարզապես “շոլկ-տեքստիլի” պարտկոմի համեմատ մատենադարանիստ Տեր-Պետրոսյանը դա անում է գեղեցիկ փաթեթավորմամբ ու խիստ նրբագեղ: “Պարզվում է` ՀԱԿ-ի վերջին “գաղթից” հետո (հիշենք, որ չորս կուսակցություններ հրաժարվել են ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներառվելուց, իսկ դրանից առաջ […]

Ո՞ւմ է սատարելու ՀՀԿ-ն թիվ 4 ընտրատարածքում. Ժամանակ

“168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը “Ժամանակ”-ի հետ զրույցում հաստատեց, որ իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է թիվ 4 ընտրատարածքում: Այն ընդգրկում է Արաբկիր համայնքը: Նա, ըստ թերթի, որեւէ կուսակցության անդամ չէ, բայց չի բացառում, որ քաղաքական որեւէ ուժ կամ դաշինք սատարի իրեն: “Ըստ ամենայնի, Սեյրանյանի  մրցակիցը կլինի SAS խանութների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը: Նախապես […]

Կարեն Կարապետյանը պատրաստվում է

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի Տաշիրի եւ Ստեփանավանի տարածաշրջաններն ընդգրկող ընտրատարածքում: Henaran.am-ի այս տեղեկություննն այսօր հաստատեց Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը: Կարեն Կարապետյանը դեռ փաստաթղթերը չի ներկայացրել ԿԸՀ: “Կարեն Կարապետյանը 10-օրյա ժամկետում պատշաճ կարգով իր փաստաթղթերը կներկայացնի”,- Henaran.am-ին ասաց Արտակ Ճաղարյանը: Նկատենք, որ Կարեն Կարապետյանը ծնունդով Տաշիրի տարածաշրջանից […]

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Մարտի 12-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև ընտրությունների օրինականության և վերահսկողության հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրների: Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող […]

Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ին անդամակցած երկրների համատեղ ընդունելութանը Նյու Յորքում

Մարտի 9-ին Նյու Յորքում տեղի է ունեցել 20 տարի առաջ Հայաստանի հետ մեկտեղ ՄԱԿ-ին անդամակցած երկրների համատեղ ընդունելությունը, որին մասնակցել և իր շնորհավորական ուղերձն է փոխանցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Բան Կի-մունը: “Պիեր” հյուրանոցում կազմակերպված հանդիսավոր այդ միջոցառմանը ներկա են եղել կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, տեղական ԶԼՄ-ների, ինչպես նաև հայկական և այլ […]

Սինդի Քրոֆորդը նախանձում է սեփական դստերը /ֆոտո/

Հայտնի մոդել Սինդի Քրոֆորդի 10-ամյա դուստր Կայա Գերբերը արդեն շատ հասուն ու գեղեցիկ տեսք ունի, և ինչպես խոստովանել է Սինդին, նայելով դստերը` մոդելը չի կարողանում զսպել նախանձի զգացումը. “Նա այնպիսի մաշկ ունի, ինչպես ես` անցյալում: Ես ուզում եմ վերադարձնել այն: Նա ճիշտ այդպիսի ոտքեր և մազեր ունի”: Այնուամենայնիվ, Սինդին խոստացել է ամեն կերպ աջակցել դստերը, […]

Երկուսը` Դալլաքյանի դեմ

Լոռու մարզի թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրումների մասին պաշտոնապես հայտարարություններ դեռ չեն հնչել: Այս ընտրատարածքի գործող պատգամավորն ԱԺ-ի երկարակյաց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն է: Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, թիվ 30 ընտրատարածքում կրկին կառաջադրվի Վիկտոր Դալլաքյանը: Ամենայն հավանականությամբ այս մասին կհայտարարվի մի քանի օրից: Թիվ 30 ընտրատարածքում, Վանաձորում տարածված տեղեկությունների համաձայն, առաջադրվելու մտադրություն ունեն եւս երկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ