31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թող անեն նույնասեռականները ինչ ուզում են, միայն չքարոզեն ու չտարածեն

Մենք դեմ չենք համասեռամոլներին,իրենց սեռական կողմնորոշումը իրենց գործն է,  բայց դեմ ենք արատավոր երեւույթների քարոզին ու տարածմանը: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն իրենց այս դիրքորոշումը ներկայացրեցին գրող հրապարակախոս Վահե Անթանեսյանը, ՛՛Սերունդ՛՛ հայապահպան միավորում հկ նախագահ Էդուարդ Սարիբեկյանը, ՛՛Նախնյաց հետքերով՛՛  հկ նախագահ Արման Մխիթարյանը՝ խոսելով մայիսի 21-ին մի շարք կազմակերպությունների կազմակերպած ՛՛Բազմազանության՛՛ շքերթի մասին:

՛՛Երեկվա շքերթն ու հակաշքերթը շատ հակասությունների տեղիք տվեց: Այդ խմբերից առավել անհանդուժող էին հասարակության տարբեր հատվածները, երբ սկսեցին ֆաշիստ անվանել շքերթին դեմ արտահայտվող հայրենասեր երիտասարդներին: Ես ինքս մասնակցել եմ այդ հակադրվող շքերթին եւ ողջունում եմ այն երիտասարդներին, որ համարձակվում են պայքարել լկտիության դեմ՛՛,- ասաց Վահե Անթանեսյանը:Նրա կարծիքով՝ շքերթի մասակիցները ամեն կերպ սադրել են հակաշքերթի մասնակիցներին, իրենց բառերով ու ժեստերով շեշտադրել համասեռամոլություն:

՛՛Ով ինչ ուզում է, թող անի, միայն չքարոզի ու չտարածի, խնդիրը սրա մեջ է՛՛,- նշեց բանախոսը:

Էդուարդ Սարիբեկյանի համոզմամբ՝ հանդուժողականությունը երկիմաստ է, քանի որ հանցագործին կամ նախատում են, կամ պատժում, կամ՝ արհամարհում, իսկ եթե մի օր այդ հանցագործը ներխուժի ինչ-որ մեկի տուն, ի՞նչ պիտի անի տանտերը:

՛՛Ով է նրանց մինչեւ հիմա արգելել ապրել այնպես, ինչպես նրանք են ուզում, բայց եթե այդ ամեն ինչը դուրս է գալիս հանդուրժողության սահմանից, ես դա չեմ կարող ընդունել; Ես հայ քրիստոնյա եմ եւ չեմ կարող հանդուժել աղանդներին, ես հայ ծնող եմ եւ չեմ կարող հանդուժել այն արատավոր երեւույթները, որոնց կարող են հանդիպել իմ երեխաները՛՛,- ասաց նա:

Արման Մխիթարյանի խոսքով՝ խոսքը գնում է գրանտակեր մի քանի կազմակերպությունների մասին, որոնք ծաղրում են հայկական ավանդական ընտանիքը, հայ առաքինի կնոջ կերպարը՝ կազմակերպելով ՛՛կարմիր խնձորի թաղում՛՛ եւ այլն:

՛՛Հայ տղամարդկանց իհարկե դուր չի գալիս երբ ծաղրում են իր ավանդական ընտանիքը, կամ իր քրոջ ու մոր առաքինությունը: Եվ այդ զայրույթը, բնական է,  մի օր կպայթի՛՛,- կարծիք հայտնեց Արման Մխիթարյանը:

Բանախոսները միակարծիք էին, որ ցանկացած հանցագործություն ու բռնություն դատապարտելի է, բայց ամեն տեսակ քարոզչություն ունի իր չափը, ձեըւ եւ սահմանները. “Հայաստանը այնքան լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, որ եւս մեկ ական ավելացնելը շատ վտանգավոր կլինի”,-եզրափակեցին հակաբազմազանները:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ