21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Պահանջում են իրենց տները /վիդեո/

Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների անհատական տների մոտ 156 բնակիչների մի մասը այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց պատմելով, “քանդելով իրենց սեփական տները”, խոստացել են բնակարաններով ապահովվել Արամի 72-87 էլիտար շենքերում: Սակայն 8 տարի է, բնակիչները չեն կարողանում ձեռք բերել իերնց բնակարանները: Դատական ատյաններում էլ չեն օգնում: Մանրամասները` տեսանյութում:      

ՃՈ ջանքերով խախտվել է կառավարության սահմանված կանոնակարգը. ՛՛Աքիլլես՛՛ ՀԿ նախագահ

Պարզվում է, որ տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները համեմատաբար հեշտացրել են ՃՈ աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքները, իսկ  վարորդների համար լուրջ խնդիրների առիթ դարձել. այս մտահոգությունն այսօր լրագրողների հետ զրույցում հնչեցրեց  ՛՛Աքիլլես՛՛  ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Փորձագետի խոսքով՝  ՀՀ Կառավարության 16.99 որոշման համաձայն՝ ճանապարհային նշանները պետք է վարորդների համար տեսանելի լինեն, մինչդեռ   ՃՈ ջանքերով լրջագույնս խախտվել է […]

Ստամբուլում մեկնարկել է ՍԾՏՀ գագաթաժողովը

Ստամբուլում այսօր` հունիս 26-ին, բացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության հոբելյանական 20-րդ գագաթաժողովը: Հայաստանը գագաթաժողովին կներկայացնի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը, գրում է “Երկրամասը”` հղում անելով ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությանը: Հայաստանն այս կազմակերպության հիմնադիրներից մեկն է: 1992-ի հունիսի 25-ին Ստամբուլում գագաթաժողով հրավիրվեց, որի ժամանակ Սեւծովյան տարածաշրջանի 11 երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ալբանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի […]

Աշոտյանի հիացմունքն ու զարմանքը /վիդեո/

 Ազգային երգ ու պարի դասավանդում դպրոցներում, Wi-Fi կենտրոններ կրթօջախներում,  որտեղից աշակերտները կկարողանան անվճար օգտվել համակարգչից: Առաջին դասարան հաճախող յուրաքանչյուր աշակերտ ստանալու է համակարգիչ, որոնք կունենան հայագիտական ծրագրեր: Սրանք ընդգրկված են կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրում եւ կրթական ոլորտի գերակայությունները հիմնականում համընկնում են ՀՀԿ  նախընտրական ծրագրի կրթական գերակայությունների հետ: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ կրթության եւ […]

Ջրամատակարարման դադարեցումներ Մալաթիա-Սեբաստիայի որոշ հատվածներում

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 27-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի, Մելիքյան, Միրաքյան, Օտյան, Քուչակ, Մ.Գոշ, Շահումյանի 16, 17, 18 փողոցների, Սեբաստիա փող. 10, 12, 14, 16, 18, 18Ա, 23, 23Ա, 25, 27 շենքերի, Բ1, Բ2, Բ3, Բ4 և Ա1, […]

Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարը

Երեկ  ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ՛՛Փոխգործակցություն-2012՛՛ համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքներին, զորավարժության տեղեկատվական ապահովման համար մամլո կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաև առաջիկա անելիքներին առնչվող այլ հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել զորավարժության անցկացման ռազմական բաղադրիչի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների […]

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

Փարիզի փրկարար ծառայություններին հաջողվել է վերջին 2 օրվա ընթացքում կանխել 2-րդ ինքնասպանության դեպքը` Էյֆելյան աշտարակից նետվելու արդյունքում: Հունիսի 25-ի առավոտյան 8.30-ին մոտ 20 տարեկան աղջիկ էր փորձել ինքնասպան լինել` նետվելով աշտարակի առաջին մակարդակից: Դեպքի վայր են անմիջապես ժամանել ոստիկանությունը, հրշեջ ծառայությունը եւ հատուկ ուղղաթիռ: Հրշեջներից մեկն իջեցրել է աղջկան եւ նրան հանձնել բժիշկներին: Առայժմ հայտնի […]

Հայաստանում ներերակային թմրամիջոցներ օգտագործողների 80 տոկոսը վարակված է հեպատիտ C-ով

2011-ին ՀՀ իրավապահ մարմինների կողմից   բացահայտվել է  թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1525  դեպք. նախորդ տարվա համեմատ ունենք ընդամենը մեկ դեպքի աճ: Ընթացիկ տարվա անցած 3 ամիսներին գրանցվել է նույն հանցագործության 308  դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը  գերազանցում է 73-ով: Այս ցուցանիշներն այսօր հրապարակեց ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  թմրամիջոցների անօրինական շրջանառության […]

Օրենսդրական մարմինը կարող էր Ադրբեջանի հիշտակման օրվա փոխարեն ընդուներ բանաձեւ այլմոլորակայինների հիշատկման օր ստեղծելու մասին. ՀՀ ԱԳՆ

Երեկ հայկական լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրեց հաղորդագրությունն այն մասին, որ իբր ԱՄՆ Նյու Յորք նահանգը մի բանաձեւ է ընդունել, որտեղ մարտի 31-ը ճանաչվում է “Ադրբեջանի հիշատակման օր Նյու Յորք նահանգում”: Փորձեցինք մեր ամերիկյան աղբյուրների օգնությամբ սեփական հետաքննություն անցկացնել եւ հասկանալ թե ինչ է տեղի ունեցել իրականում: Նախ, պետք էր հասկանալ թե ինչպես եւ ինչու են […]

Հունաստանի` Եվրագոտուց դուրս գալը ժամանակի հարց է

Հունաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Վասիլիս Ռապանոսը հրաժարական է տվել` այդ պաշտոնին նշանակվելուց 4 օր եւ հիվանդանոցում մի քանի օրա  անցկացնելուց հետո: Այդ մասին հաղորդում է “Bloomberg” գործակալությունը: Նա իր հրաժարականով նամակն ուղարկել է վարչապետ Անտոնիս Սամարասին, վերջինս ընդունել է հրաժարականը: 64-ամյա Ռապանոսը ներկայումս ղեկավարում է Հունաստանի ազգային բանկը: Նա մյուս նախարարների հետ երդում չէր տվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ