Երկրաշարժ Աշտարակի մերձակայքում
Սեպտեմբերի 13-ից մինչև 19-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ է գրանցել: Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին Աշտարակ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք: Հաղորդում են սեյսմիկ անվտանգության ծառայությունից:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 8 երկրաշարժ: Սեպտեմբերի 13-ին 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է տեղ ունեցել Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 7 կմ արևելք:
Հաջորդ օրը 3 երկրաշարժ է գրանցվել. 3 բալ ուժգնությամբ Իրանի Սալմաս քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք, 3-4 բալ ուժգնությամբ Վրաստանի Թբիլիսի քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք և 4 բալ ուժգնությամբ Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Մակու քաղաքից 34 կմ հյուսիս:
Սեպտեմբերի 16-ին և 17-ին 3 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում` Ալաշկերտ քաղաքից 32 կմ հյուսիս-արևելք և Կարս քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք: Շարունակվում է սեյսմիկ ակտիվությունը Իրանի հյուսիս արևմուտքում: Ս.թ. օգոստոսի 11-ին Իրանի հյուսիսում տեղի ունեցած հիմնական ցնցմանը նշված ժամանակահատվածում հաջորդել է 2 հետցնցում (3.5 և 4.3 մագնիտուդով):