18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

ԱԱԾ-ն դեռ չի որոշել

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը դեռևս չգիտի, թե երբ է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին մեղադրանք առաջադրելու: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղմանյանը: Մեր հարցին` ինչ է սպասվում Օսկանյանին, ԱԱԾ խոսնակը պատասխանեց` ժամանակը ցույց կտա: Հիշեցնենք, որ ԱԺ-ն նախօրեին բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը` զրկելով Վարդան Օսկանյանին […]

ՀՅԴ-ն ԱԳՆ շենքի վաճառքի հարցով խորհրդարանական լսումներ է ակնկալում

Կառավարությունը վաճառել է ոչ միայն ԱԳՆ -ի շենքը, այլ ողջ համալիրը, որի մեջ մտնում են նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների եւ տարածքային կառավարման նախարարաության շենքերը: Այսօր ԱԺ ճեպազրույցներին այս մասին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը : Նա, մի կողմ թողնելով գործարքի զգայական կողմը, նշել է, որ հարցեր են առռաջանում  թափանցիկության առումով: […]

Ֆեյսբուքցիները խորհուրդ են տալիս վաճառել Մատենադարանն ու թանգարանները

‘Եթե մենք հրապարակի և ըստ էության Երևանի դեմքը դարձնում ենք հյուրանոցային կենտրոն, ապա նման տրամաբանությամբ հաջորդը պետք է վաճառվի կառավարության շենքը: Առաջարկում եմ ապագա գործարքի մեջ կետ ամրագրել, համաձայն որի կառավարությունը շենքի հետ անբաժանելի է և մնալու է գնորդի վրա’,-ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Պետրոս Ղազարյանը: Արդեն հասկանալի է, որ այս գրառումը վերաբերում է […]

Մեկ-երկու պաշտոնյայի գարաժի համար խաղահրապարակ են քանդում

Կապանի Դավիթբեկ թաղամասի բնակիչները Henaran.am-ին ահազանգեցին, որ մեկ-երկու  պաշտոնյայի ավտոտնակ հատկացնելու համար թաղամասի 7-րդ շենքի բակում հատվում են թթենիներ, քանդում են խաղահրապարակը: “Եվ դրանցից մեկը քաղաքաշինության տեսչության Կապանի տարածքային բաժնի պետ Լյովա Ներսիսյանն է, փոխանակ արգելի, ինքն է գարաժ սարքում”,-վրդովված ասացին բնակիչները: Ի դեպ, նրանց խոսքով, Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը որոշումը կայացրել էր մինչեւ ՏԻՄ […]

Նստակյաց կյանքը` երիկամների հիվանդության պատճառ

Այն մարդկանց մոտ, ովքեր նստակյաց կյանք են վարում, մեծ է երիկամների խրոնիկ հիվանդությամբ տառապելու հավանականությունը: Անգլիացի մասնագետներն ուսումնասիրել են  40-75 տարեկան 5 հազար կամավորների, որոնց հարցրել են` որքան ժամանակ են նրանք անցկացնում նստած, ինչպես նաեւ պարզել են նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածութան ինտենսիվությունը: Պարզվել է, որ այն կանայք, ովքեր օրական 3 ժամից քիչ են նստած լինում, 30 […]

Հայաստանում ամենատարածվածը քթի պլաստիկ վիրահատությունն է

Պլաստիկ վիրաբուժության են դիմում ինքնահաստատման կամ ֆիզիկական թերությունները` դեֆետկտները, շտկելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց թիվ 3 կլինիկական հիվանդանոցում Պլաստիկ և վերականգնողական ծառայության ղեկավար Գևորգ Ստեփանյանը: Վերջինիս ներկայացրած տվյալներով`Հայաստանում ամենատարածված պլաստիկ վիրահատությունը քթի վիրահատությունն է, որին հաճախ տղամարդիկ են դիմում: Իսկ կանայք մեծ մասամբ դիմում են կրծքագեղձի, որովայնի, հաճախ նաև ոտքերի պլաստիկ վիրահատությունների: Կլինիկական հոգեբան […]

Արամ Մանուկյանի համար ԲՀԿ-ն “օպոզիցիա՞” է

“Ռուբեն Հակոբյանը առաջին իշխանության մաս է կազմել եւ եղել է Լեւոն տեր-Պետրոսյանի  մամլո խոսնակը: Ես չէի ուզի հշել այդ դեպքերը, ես հաճույքով չեմ հիշում, թե ինչպես էին ծեծում Արա Սահակյանին եւ ԱԺ նախագահին: Չվերադառնանք էդ ոչ հաճելի օրերին, երբ առեւանգել էին ԱԺ նախագահին եւ տեղակալին, երբ ծեծուջարդ էին կազմակերպել ”,-այսօր մեկնաբանելով ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար […]

ԲՀԿ-ն չի բոյկոտի ԱԺ նիստերը. Բիշարյան

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չի կարծում, թե ԲՀԿ-ն կշարունակի բոյկոտել ԱԺ նիստերը: Այս մասին այսօր Հեղինե Բիշարյանն ասել է ԱԺ ճեպազրույցների ժամին: Հեղինե Բիշարյանը նկատել է, որ խորհրդարանը բոյկոտ տեսել է դեռ 2003 թվականին, երբ “Դաշինք”-ը չմասնակցեց ԱԺ նիստերին, բայց բանակցություններ սկսվեցին եւ խնդիրը հարթվեց: “Խորհրդարանական մյուս կուսակցությունների մասնակացությունը  նիստերին հնարավորություն է տալիս, […]

Սերժ Սարգսյանը ” ԴիջիԹեք էքսպո-2012” ցուցահանդեսում շնորհավորեց ուսուցիչներին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի “Երեւան Էքսպո” ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել “ԴիջիԹեք էքսպո-2012” տեխնոլոգիական 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը շրջել է տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում իրենց ձեռքբերումները ներկայացրած տեղական եւ արտասահմանյան հարյուրից ավելի կազմակերպությունների տաղավարներում, ծանոթացել ցուցադրանյութերին՝ ՏՏ սարքավորումների եւ համակարգերի, ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական, մոբայլ, […]

Օսկանյանը` Իվանիշվիլի՞

“Գագիկ Ծառուկյանը դեռևս հայտ չի ներկայացրել։ Իսկ հումորով, ասեմ, որ համեմատությունը երեւի Վարդան  Օսկանյանին է վերաբերվում”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե հավանական հարմարո՞ւմ է Սահակյանը, որ սպասվող նախագահական ընտրություններում  ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը սատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանին և  համամի՞տ է այն տեսակետին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ