18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Իրանցիներն ԱՄՆ-ի դեմ բողոքում են Շվեյցարիայի դեսպանատան մոտ

Թեհրանի շուրջ 500 բնակիչներ բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ-ում լույս տեսած “Իսլամի անմեղությունը” ֆիլմի  դեմ, որը մուսուլմաններին եւ նրանց սրբություններն անպարկեշտ ձեւով է ներկայացնում, գրում է “Tages Anzieger”-ը: 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով ԱՄՆ դեսպանատուն Թեհրանում չկա, այդ պատճառով էլ ցուցարարները հավաքվել են շվեյցարական դեսպանատան առջեւ, որտեղ աշխատում են  ԱՄՆ-ի շահերը ներկայացնող աշխատակիցները: […]

ՄԻՊ-ը պատրաստ է աջակցել բանակում մահացած զինվորների հարազատներին

Սեպտեմբերի 10-ին խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողները դիմում են հասցեագրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ծնողների դիմումում նշված է. “Պահանջում ենք ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներից, պատգամավորական 6 խմբակցություններից, ինչպես նաեւ շահագրգիռ անձանցից։ Պահանջում ենք ներկայացուցիչներ ներգրավել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից”։ Համաձայն “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի` ժամանակավոր հանձնաժողովներն […]

“Գոնե այս անգամ մի պահ կանգնեք…”. ՀՅԴ-ն առաջարկում է հանրաքվե անցկացնել

ՀՀ կենսաթոշակային համակարգը լուրջ խնդիրներ ունի, որոնք արտացոլված են երեք հարցերում ` փոխհատուցման գործակիցը, որը չափազանց ցածր է եւ ՀՀ կենսաթոշակառուն իրոք ցածր է ստանում, աշխատողների եւ կեսնաթոշակառուների հարաբերակցությունը, որը ՀՀ-ում ցածր է, կործանարար վիճակում է գտնվում նաեւ կենսաթոշակների  վճարման կայունությունը: Քիչ առաջ խորհրդարանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթի քննարկմանը հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ […]

Բեռլինում ԱՄՆ դեսպանատունն էվակուացվել է

Բեռլինում ԱՄՆ դեսպանատունն էվակուացվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Սեպտեմբերի 13-ի առավոտյան  ժամը 11-ին ինչ-որ անհայտ անձ դեսպանության վիզաների բաժնում կասկածելի փաթեթ է թողել: Դրանից անմիջապես հետո աշխատակիցներին էվակուացրել են, իսկ դեպքի վայրում ներկա պահին աշխատում են մասնագետները: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, գրում է “дни.ru”-ն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր henaran.am-ը, ԱՄՆ-ը նախազգուշացրել է Հայաստանում, Եգիպտոսում, […]

Նախկին վարչապետը “այո” կամ “ոչ” է ուզում

Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթը շարունակվում է քննարկվել խորհրդարանում: ԱԺ խմբակցություններից  հատկապես ակտիվ են ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն: Կոնգրեսի` տնտեսական հարցերով “ծանր հրետանին”` Հրանտ Բագրատյանը շարունակում է հարցի զեկուցողներին հարցեր ուղղել: Հրանտ Բագրատյանն ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, թե կարդացել է արդյոք նա կենսաթոշակային բարեփոխումների ՀԱԿ-ի ծրագիրը եւ ուսումնասիրել է արդյոք ՌԴ եւ […]

Սկսվեց “Հարսնաքարի” դատավարությունը. հաջորդ նիստը սեպտեմբերի 24-ին /վիդեո/

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ մեկնարկեց “Հարսնաքարում” սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով դատաքննությունը: Ըստ մեղադրական եզրակացության`Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին  Գարիկ Սողոմոնյանին , […]

Մայրը փորձել է խեղդել դստերը

Գլենդելի բնակիչ 51-ամյա հայուհի Մարալ Էուլմեսեկյանը մեղադրվում է իր 21-ամյա դստեր Փաթիլի նկատմամբ մահափորձի մեջ: Ըստ “Glendale News Press”-ի` մայրն աղջկան փորձել է խեղդել պոլիէթիլենային պարկի միջոցով: Բարեբախտաբար, աղջկան հաջողվել է պատռել պարկը եւ փախչել  հարեւանի տուն եւ օգնություն խնդրել: Մայրը ձերբակալվել է, ոստիկանները հրաժարվել են մեկնաբանել հանցագործության դրդապատճառները:

Կառավարության քթի տակ /վիդեո/

Ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ տարբեր զբաղմունքի տեր մարդիկ են հավաքվում, փորձում իրենց դարդերը հասցնել իշխանություններին: Այսօր նոր “բողոքավոր” էր հայտնվել . Հրաչիկ Մխիթարյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով ճանաչել իր հավերժական շարժիչը: Մի այլ տեղ էլ Հայաստանի նախագահին էին գովում, իսկ բանակում զոհված զինծառայողների մայրերը արդար դատաստան էին պահանջում: Մանրամասները` տեսանյութում:

Ո՞ւր եք տանելու հանրապետության փողերը. Հրանտ Բագրատյանի հարցերի տարափը

Ո՞ւր եք տանելու հանրապետության փողերը, վերադարձնելո՞ւ եք քաղաքացու դրած փողը, եթե կուտակային համակարգում ներդնում անելուց հետո հանկարծ որոշում է հեռանալ երկրից` այո կամ ոչ: Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այս  եւ մի շարք այլ հարցեր ուղղեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարդան Արամյանին, ով խորհրդարանում ներկայացնում է ՀՀ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների […]

Գեներալ Մանվելի որդին բացատրեց, թե ումից են վախենում Էջմիածնում

“Էջմիածին քաղաքում ավելի շատ վախենում են Աստծուց”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի պատասխան տվեց  Էջմիածնի վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` արձագանքելով դիտարկմանը, թե ՏԻՄ ընտրություններում, և առհասարակ Էջմիածնում վախի մթնոլորտ է տիրում: Քաղաքապետը խորհուրդ տվեց նայել իր 4 տարիների գործունեությունը` նշելով, որ մինչ իր քաղաքապետ եղած տարիները կազմակերպվող միջոցառումների թիվը բավական քիչ էր, իսկ իր ղեկավարած տարիներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված