18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Ուսուցիչն Ազգային արժեք է. Խաչիկ Ասրյան

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական   շարժման առաջնորդ  Խաչիկ Ասրյանը շնորհավորել է ուսւոցիչներին տոնի առթիվ: “Լավ  է կույր աչոք, քան կույր մտոք: 5-րդ դարի պատմիչ Եղիշեի այս արտահայտությունը, կարծես, ուղենիշ է հայ ժողովրդի համար: Հայն ի սկզբանե սիրել է դպրությունը եւ ունեցել է շատ երախտավորներ, որոնք իրենց ողջ կյանքն են նվիրել մեր ժողովրդի կրթության զարգացմանն ու առաջընթացին: […]

Հայկական գրադարանների միջազգային համաժողովը Էջմիածնում

Հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց  “Անցյալի պահպանություն` հանուն ապագայի” խորագրով Հայկական գրադարանների միջազգային երկրորդ համաժողովը, որը կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքերով: Համաժողովին մասնակցում են Հայաստանի եւ Սփյուռքի, ինչպես նաեւ Հայ Եկեղեցու Նվիրապետական աթոռների ներկայացուցիչներ: Համաժողովի բացմանն ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի […]

Պուտինը 60-ամյակը կնշի ընտանիքի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրը կնշի ընտանիքի հետ, ոչ մի տոնական արարողություններ չեն լինի: Այդ մասին հայտարարել է նրա մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Սեպտեմբերի վերջին անցկացված հարցումների համաձայն` երկրի ղեկավարի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գործունեությունը դրական է գնահատում ռուսների 72 տոկոսը: Նրանց կարծիքով` Պուտինի աշխատանքի արդյունքում դրական փոփոխություններ են տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին քաղաքականության, պաշտպանողականության, […]

“Ժառանգություն”-ը նոր պատգամավոր ունի

Պատգամավորի մանդատից հրաժարված “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին ԱԺ-ում կփոխարինի Թեւան Պողոսյանը: Հոկտեմբերի 5-ին իր նիստում նման որոշում կայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նոր պատգամավորը անկուսակցական է, “Ժառանգության” համասնական ցուցակի 6-րդ համարն է եւ աշխատում է Մարդկային Զարգացման Միջազգային  վերլուծական կենտրոնում որպես  գործադիր տնօրեն:

Henaran.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

Տեխնիկական խնդիրների պատճաոով Henaran.am-ը որոշ ժամանակ չի թարմացվել, ինչի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը; Ի դեպ, կայքի վերազինման նպատակով աշխատանքներ են տարվում եւ առաջիկա երկու օրերին հնարավոր են խափանումներ:

Մեսին հայր է դարձել

Արգենտինայի և իսկանական ‘Բարսելոնայի’, ինչպես նաև աշխարհի լավագույ  ֆուտբոլիստ Լիոնել Մեսին հայր է դարձել: Լավագույն Ֆուտբոլիստի ընկերուհի Անտոնելան տղա է ունեցել, իսկ երեխային, ինչպես հաղորդում է sovsport.ru- կայքը,  որոշել են Տյագո անվանել: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Արգենտինա-Էկվադոր խաղում մրցակցի դարպասը գնդակ ուղարկելուց հետո ֆուտբոլիստը վերցրեց գնդակը եւ պահեց մարզաշապիկի տակ: Այդ նույն օրը Մեսիի ընկերուհին Twitter-ի […]

Մեկ օր զրկված մնաս. Յուքոմի մաղթա՞նքը

“Յուքոմ” ընկերության բաժանորդները չգիտեմ երբեւէ դժգոհել են Ինտերնետ ծառայության որակից թե չէ, բայց ես մինչ օրս դժգոհ չէի: Երկու օր է, ինչ ինտերնետի արագությունը դանդաղ է, ավելի, հեռուստաալիքները կտրտվում են: Բնականաբար, դիմեցի ընկերությանը: Սիրալիր պատասխանեցին, գրանցեցին եւ համապատասխան մասնագետների խումբը տեղ հասավ: Բզբզեցին, ստուգեցին եւ ասացին, որ պիտի “յոլա գնամ, մինչեւ գան եւ մոդեմը փոխեն, […]

Տարոն Մարգարյանը ոսկե մեդալներով է պարգևատրել մանկավարժներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը “Ուսուցչի օրվա” առթիվ քաղաքապետարանում հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժների: Մանկավարժներին ուղղված շնորհավորական խոսքում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել կրթության դերն ու նշանակությունը պետության կայացման ու զարգացման գործում` ընդգծելով, որ կրթված հասարակությունը յուրքանչյուր պետության ամրության ու հզորության երաշխիքն է։ “Ուսուցիչ լինելը մասնագիտություն չէ, […]

Թուրքիան միայնակ պատերազմ չի սկսի Սիրիայի հետ. թուրքագետ

Օրերս թուրք-սիրիական սահմանի վրա տեղի ունեցած ռազմական միջադեպի արդյունքում Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ պատերազմի հավանականության մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով` Թուրքիան միայնակ պատերազմ չի սկսի Սիրիայի հետ, քանի որ այդ հարցում նրան պետք է ՆԱՏՕ-ի աջակցությունը, իսկ վերջինս պատրաստ չի: “Վերլուծաբանները նշում են, որ Միացյալ Նահանգներին մինչեւ նոյեմբեր Մերձավոր […]

‘Գանձասարը’, ‘Միկան’, ‘Արարատը’ տուգանվել են

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստում որոշվեց` 28/09/12թ. «Արարատ-2»-«Գանձասար-2» խաղին «Գանձասար-2» թիմի ֆուտբոլիստ Վրույր Գրիգորյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 դրամ: 28/09/12թ. «Արարատ-95»-«Շենգավիթ-95» խաղին «Արարատ-95» թիմի ֆուտբոլիստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ