Զույգը նշանվել է ժայքող հրաբխի գագաթին /ֆոտո/
Բելգիացի լուսանկարիչ Գայ Դեքելվերն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել Կոնգոյում` Նիարագոնգո հրաբխի խառնարանի ֆոնի վրա:
Լուսանկարչին խմբագրությունն ուղարկել է Աֆրիկա` հերթական առաջադրանքը կատարելու: Գայն այնքան չի ցանկացել բաժանվել իր աշխարհագրագետ ընկերուհուց, որ նրան իր հետ է տարել: Նա խոստովանել է, որ սկզբում լրջորեն կասկածել է` տանել ընկերուհուն իր հետ, թե` ոչ, քանի որ իրեն դժվար փորձություներ էին սպասվում այնտեղ: “Ես դեռ չէի պատկերացնում` ինչով կավարտվի այդ ամենը”,-կատակել է լուսանկարիչը:
Սիրահար զույգը 12 ժամ ճանապարհ է անցել` վերջնակետին հասնելու համար: Առաջին բանը որ գրավել է ճանապարհորդ զույգի ուշադրությունը` խառնարանից դուրս եկող ծուխն է եղել, որին մոտենալով նրանք լավայի լիճն են տեսել: Տեսարանն այնքան գրավիչ է եղել, որ նրանք մոռացել են վտանգի մաիսն:
Լուսանկարչի խոսքով` երբ հրեղեն զանգվածն սկսել է շարժվել իրենց ուղղությամբ, ինքը հասկացել է, որ չի ցանկանում բաժանվել սիրելիից եւ այդ պահին էլ առաջարկել է նրան ամուսնանալ իր հետ:
“Ես պարզապես չէի կարող “ոչ” ասել”,-խոստովանել է երջանիկ կինը: Այժմ նրանք մտածում են` ինչպիսի հարսանիք կազմակերպել, որն ավելի հետաքրքիր կլինի իրենց “նշանադրությունից”: