10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՕԵԿ-ը ԲՀԿ-ին ոչ է ասել

Այսօր տեղի ունեցավ  “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Քաղխորհրդում լայն անդրադարձ եղավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող խնդիրներին: Հաղորդումնեով հանդես եկան ՕԵԿ փոխնախագահներ Մհեր Շահգելդյանը եւ Հեղինե Բիշարյանը:

Անդրադառնալով ՕԵԿ միջազգային գործունությանը` կուսակցության քաղաքական խորհուրդը հավանություն տվեց ՕԵԿ երիտասարդական միության` ԵԺԿ-ի երիտասարդական միությանը  անդամակցելուն ուղղված գործողությունների ծրագրին, հանաձայն որի` 2013թ. ՕԵԿ Երիտասարդական միությունը մաս կկազմի միջազգային երիտասարադական այդ հեղինակավոր կառույցին: Մհեր Շահգելդյանը ներկայացրեց նաեւ նոյեմբերի 30-ին Երեւանում կայանալիք ԵԺԿ գագաթաժողովին ՕԵԿ մասնակցության առընչվող խնդիրները, ինչի կապակցությամբ ընդունվեցին համապատասխան որոշումներ:

Կարեւորելով տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական պարբերաբար կոնսուլտացիաների անցկացումը ՕԵԿ քաղխորհուրդը լսեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եւ Մհեր Շահգելդյանի հաղորդումը ՕԵԿ-ԲՀԿ խորհրդակցությունների մասին: Կարծիքների ամփոփումից հետո ՕԵԿ քաղաքական խորհուրդը որոշեց.

-Քաղաքական դաշտում, այսուհետ եւս, հադես գալ կառուցողական գործընկերության դիրքերից եւ հավանություն տվեց տարբեր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացման որդեգրած մարտավարությանը:

Հավատարիմ իր քաղաքական կուրսին եւ մինչ այժմ գործադրած ջանքերին, կարեւորելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործման գործում համամասնական ընտրակարգի շարունակական մեծացման անհրաժեշտությունը` կուսակցության քաղխորհուրդը անհրաժեշտ համարեց այս խնդրին անդրադառնալ առաջիկա նախագահական ընտրություններից հետո` պատրաստակամություն հայտնելով այլ ուժերի հետ միասին շարունակել խորհրդակցությունների գործընթացը մեծամասնական ընտրատարածքների հետեւողական նվազման եւ հաջորդ խորհրդարանական ընտրություններում առավել ընդգրկուն համամասնական ընտրակարգի գերակայություն ապահովելու համար:

ՕԵԿ քաղխորհուրդը արձանագրում է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաեւ ժամանակավրեպ  եւ անընդունելի ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդիրը, տարածաշրջանային անկայուն զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված իրավիճակը պահանջում են ունենալ ուժեղ, կենտրոնաձիգ եւ ժողովրդավարական իշխանություն:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ