Ռոնալդուն` մոլորակի ամենասեքսուալ մարզիկ /ֆոտո/
Պորտուգալիայի հավաքականի եւ մադրիդյան “Ռեալ”-ի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն, ով ոչ մի կերպ չի կարողանում առաջ անցնել Լեո Մեսսիից` լավագույն ֆուտբոլիստի կոչումն ստանալու պայքարում, իր ինքնասիրությունը “շոյելու” մեկ այլ տարբերակ է գտել:
“People” ամսագիրը ֆուտբոլիստին 2012-ի ամենասեքսուալ մարզիկ է ճանաչել: Մասնագետները բազմաթիվ անգամ նշել են, որ Ռոնալդուն լավագույն ֆուբոլիստ կճանաչվեր, եթե չլիներ Մեսսին, սակայն այս հարցում արգենտինացին պորտուգալացուն հաղթելու որեւէ հնարավորություն չունի: Նա նույնիսկ առաջին տասնյակում չի ընդգրկվել:
Հմայիչ մարզիկների ցանկում են հայտնվել նաեւ Վիտոր Կրուսը, ամերիկացիների կուռք Թիմ Թիբոուն, Ադամ Սքոտը, Լեբրոն Ջեյմսը եւ ուրիշներ:
Ռուս մոդել Իրինա Շեյկի սիրեցյալին չհաջողվեց նաեւ հարազատ երկրի` Պորտուգալիայի լավագույն մարզիկը ճանաչվել, կոչմանն արժանացավ հեծանվորդ Ռույ Կոշտան:
Իսկ ահա գեղեցկուհի Իրինան պետք է որ գոհ լինի. ամենքին չէ տրված գրավել մոլորակի ամենագրավիչ մարզիկի սիրտն այնպես, որ նա գլուխը կորցնի: