16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Փլուզվել է Վարդենիսի կամուրջը. մարդիկ մնացել են երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ

Նոյեմբերի 15-ին, ժամը 14.27-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ‘Վարդենիս’ կայարանից 2 կմ դեպի հյուսիս գտնվող կամուրջը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով՝ կա 4 տուժած, որոնցից մեկին տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն:
Փլուզման հետեվանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ: Ժամը 15.20-ի դրությամբ փրկարաները փլատակներից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակիչ` Վ. Սարգսյանի և Սևան քաղաքի բնակիչ` ն. Մարտիրոսյանի դիերը: ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ