Երևանում 40 փողոց հիմնանորոգվել է
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը լրագրողներ իհետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում իրականացված լյանածավալ աշխատանքները:
Նշվել է, որ այս տարվա ծրագրերով մայրաքաղաքում կատարվել է 2 մլն ք/մ ընդհանուր ծավալով ասֆալտապատում, այդ թվում 40 փողոցներ հիմնանորոգվել են` վերականգնելով ինչպես ասֆալտբետոնե ծածկը, այնպես էլ կատարվել է դիտահորերի և մայթերի նորոգում, եզրաքարեր թարմացում: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում նորոգվել են նաև կանգառագոտիներն ու հարակից հատվածները: Շուրջ 600 փողոցներում էլ կատարվել է մասնակի ասֆալտապատում, 1000 բակային և միջբակային հատվածներ ևս ասֆալտապատվել են: Նաև իրականացվել են փոսանորոգման և փոսալցման աշխատանքներ, մի շարք փողոցներ էլ, 330 գծամետր ծավալով, ճաքալցվել են: Անդրադառնալով ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովման հարցին` Ֆելիքս Յայլոյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքների ընթացքում իրականացվել է մշտական հսկողություն: Ձեռնարկվել են նաև քայլեր կոնունիկացիոն ցանցերի նորոգման ուղղությամբ` բացառելու համար հետագայում քանդման թույլտվությունների տրամադրումը: Քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքներն անորակ և թերի կատարած կազմակերպությունները պայմանգրային պարտավորությունների հիման վրա ի հայտ եկած թերությունները կվերացնեն իրենց միջոցներով:
<<2012 թվականին Երևանի քաղաքապետարանի բյուջեով շինարարության և բարեկարգման վարչությունն իրականացրել են մոտ 18.8 մլրդ դրամի շինբարեկարգման աշխատանքներ, այդ թվում միայն 10 մլրդ դրամի կատարել է ասֆալտապատաման աշխատանքներ, 8.8 մլրդ դրամի կատարվել է շինարարության բարեկարգման այլ տեսակի աշխատանքներ>>,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետը:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները:
Ջեռուցման համարկարգերով են ապահովել մայրաքաղաքի ջեռուցման համակարգեր չունեցող և թերի ջեռուցվող դպրոցները, հիմնանորոգվել են 26 մանկապարեզներ: Բարեկարգման ծրագրերով մաքրվել և վերանորոգվել են վարչական տարբեր շրջանների 137 շենքերի ճակատային հատվածներ, կառուցվել և բնակիչներին է հանձնվել մինի ֆուտբոլի 12 դաշտ:
Քարաթափման վտանգ ներկայացնող մայրաքաղաքի 13 հասցեներում, ըստ անհրաժեշտության, կատարվել են քարաթափման, ցանցապատման, հենապատերի բարձրացման և ամրացման աշխատանքներ: