16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մարկ Սաղաթելյանը վիրահատությունից հետո

Շոումեն Մարկ Սաղաթելյանը Ֆեյբսուքյան իր էջում տեղադրել է լուսանկար և գրել է, որ դա վիրահատությունից հետո է արված: Բազմաթիվ երկրպագուներ ու ընկերներ Սաղաթելյանին հարցրել են, թե ինչպես է նա իրեն զգում և բարեմաղթանքներ են հղել: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարկ Սաղաթելյանը հայտնել էր, որ գտնվում է Գերմանիայում և հենց այնտեղ էլ վիրահատվելու է: Այս տարվա հունիսի […]

Վաչե Գաբրիելյանը պատասխանեց Նաիրա Զոհրաբյանին

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկանք է տարածել, որտեղ ներկայացվում են  Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ – Հայաստան ծրագրի`  Ջրից դեպի շուկա բաղադրիչի /ՋԴՇ/ վերաբերյալ մանրամասներ` հաշվի առնելով որոշ քաղաքական գործիչների կողմից բարձրացված հարցադրումները: Հիշեցնենք, որ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, մասնավորապես, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը Վաչե Գաբրիելյանին հարց ուղղեց ծրագրի մասին եւ հայտարարեց, որ 16.6 միլիարդ դոլարը ծախսողները պետք է իրենց […]

Հալեպում եւս մեկ հայ է զոհվել. պատանդները ողջ են

Ինչպես  Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, հոկտեմբերի 30-ին Սիրիայում  պատանդ վերցված հայերը ողջ եւ առողջ են: Պատանդներից մեկին` Ժորժ Ռաբաթին, ազատ են արձակել: Այսօր նույն տեղում` Իդլիբ նահանգի Սարակիբ վայրում, առեւանգել են եւս մեկ հայի` Սաքո Կոզանին: Քիչ առաջ Հալեպի Վիլաներ թաղամասում, պատահական գնդակից սպանվել է եւս մեկ հայ` 1968-ին ծնված Վարդան […]

ՀԱԿ-ը կհամագործակցի ԲՀԿ-ի հետ, եթե…

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին լուրերին: ‘Որ լրատվամիջոցը, կայքը նայում ես` ԲՀԿ-ՀԱԿ, ԲՀԿ-ՀԱԿ, ՀԱԿ-ԲՀԿ, “ՖԲ”-ի մասին էլ չեմ խոսում… Ժողովուրդ, վերջ տվեք անիմաստ գուշակություններին, բանավեճերին: Նման քննարկումները, հայտարարությունները, լուրերը, գուշակությունները հաճախ միստիֆիկացիա է, իրերի իսկական, երբեմն շատ հասարակ էությունը քողարկող հնարամիտ մի քող… Մեկընդմիշտ իմացեք` ՀԱԿ-ը կհամագործակցի ԲՀԿ-ի […]

Շփոթմունք` նախագահական ընտրությունների նախօրեին

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների շեմին Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչ թեկնածուները հավասար վարկանիշ ունեն ազգաբնակչության շրջանում: Բազմաթիվ հարցումները, որոնք անց են կացվում ինչպես վաղաժամ քվեարկածների շրջանում, այնպես էլ նրանց, ովքեր նոր են կատարելու իրենց ընտրությունը, թեկնածուներից ոչ մեկի օգտին նախապատվություն ցույց չեն տալիս, գրում է “РБК” կայքը: Գործող նախագահ Բարաք Օբաման գերազանցում է է հանրապետական Միթ […]

Հայրապետական աղոթք Էջմիածնում

Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 13-րդ տարեդարձի առիթով Ս. Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողություններին ներկա էին նոյեմբերի 1-3-ը Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովի առիթով Մայր Աթոռ ժամանած Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի եւ Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդները, Հայրապետական […]

Հանրային խորհրդի անդամները նախագահի հետ երեք հարց քննարկեցին

    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:   Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ովքեր պարզաբանումներ են ներկայացրել զեկուցված հարցերի եւ դրանք ներառող ոլորտներում իրականացվող քաղաքականության […]

Վանաձորցի “զարգացած” խոշոր եղջերավորը իրեն լավ է զգում /վիդեո/

Henaran.am-ի Լոռու մարզի թղթակիցը արձանագրել է, թե ինչպես  վանաձորցի մի “զարգացած” կով նախընտրել է  նախաճաշը հենց քաղաքի կենտրոնում կազմակերպել: Թե ինչու, փորձեք իրենից պարզել. իրենից, որովհետեւ կարգազանց կովի տիրոջը դժվար թե հանդիպեք: Նա կամ ցանկություն չի ունենա պատասխանատվության ենթարկվելու իր տնօրինման տակ գտնվող անասունի պատճառով կամ էլ այնքան է զբաղված, որ իր կենդանուն դաստիարակելու ժամանակ […]

Սկսվել են “կանացի վիագրայի” փորձարկումները

Ավստրալացի գիտնականներն սկսել են կամավորներ հավաքել “կանացի վիագրայի” կլինիկական փորձարկումների համար:  Դա մի պրեպարատ է, որը նախատեսված է կանացի լիբիդոյի ուժեղացման եւ օրգազմ զգալուն նպաստելու համար: Սպասվում է, որ փորձարկումներին կմասնակցի 18-49 տարեկան առնվազն 100 կին` ԱՄՆ-ից, Կանադայից եւ Ավստրալիայից, գրում է “Twirlit.com”-ը: “Tefina” անունով պրեպարատը մշակվել է Մելբուռնում գտնվող Մոնաշ համալսարանի գիտնականների կողմից: Այն […]

“Playboy”-ի մոդելը որոշել է “անմահացնել” ավիրված Նյու Յորքը /ֆոտո/

“Playboy”-ի բրազիլացի նախկին մոդել Նանա Գուվեան որոշել է փոքր-ինչ ոգեւորել նյույորքցիներին “Սենդի” փոթորկից հետո, սակայն արժանացել է միայն դժգոհությունների: Օգտվելով քաղաքի ներկայից տեսքից` մոդելը որոշել է յուրօրինակ ֆոտոշարք  նկարել` լուսանկարվելով ընկած ծառերի, ջարդված մեքենաների եւ այլ “տեսարժան վայրերի” ֆոնի վրա: Աղջիկը նշել է, որ ինքը դրանով պարզապես ցանկացել է փոքրիկ ուրախություն պարգեւել աղետից տուժածներին, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ