12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ժամանել են Ադրբեջան, հաղորդում է “АПА”-ն: 

Այսօր` նոյեմբերի 26-ին, նրանք հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: 

Հանդիպման շրջանակներում համանախագահները նոր գաղափարներ կներկայացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ կքննարկեն դեկտեմբերի 6-7-ին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհդրի նիստի շրջանակներում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարաների հանդիպման հավանականությունը: 

Նշենք, որ նոյեմբերի 22-ին համանախագահներն այցելել էին Ստեփանակերտ, իսկ նոյեմբերի 23-ին նրանց ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ